Տեղի է ունեցել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 8-րդ հանդիպումը

Բրյուսել, 30 մայիսի, 2017 2017 թվականի մայիսի 29-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպումների 8-րդ փուլը:   Եվրոպական միությունն ու Հայաստանը ողջունեցին Հայաստանում մարդու իրավունքների խթանման ուղղությամբ ձեռք բերվող շարունակական առաջընթացը:  ԵՄ-ն համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ առ այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը դրական զարգացում է, և […]

Գուրգեն Նիկոլյան

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ Կառավարությանը Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գործի կապակցությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին կոմունիկացրել է Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գանգատը: Գործը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ՄԻԵԴ է ներկայացվել 2014 թվականի նոյեմբերի 13-ին: Գանգատում բարձրացվել է Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների խախտման հարցը: Մասնավորապես, դիմումատուն Կոնվենցիայի 6.1 հոդվածի ներքո […]

Նուբարաշեն ՔԿՀ-ի 1-ին հարկի կոյուղաջրերի և գարշահոտություն խնդիրը լուծվել է․ ՀՀ արդարադատության նախարարության պատասխան

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2017 թվականի ապրիլի 12-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Այցելության ժամանակ դիտորդների Խմբի անդամները հայտնաբերել են, որ 1-ին հարկում գտնվող, թիվ 7 կարանտինային խցին հարող միջանցքում տիրում է գարշահոտություն, խոնավ է, այդ հատվածը գտնվում է քարուքանդ վիճակում: Վերոգրյալի հիման վրա […]

Վ. Ավետիսյանը թեև ազատ է, բայց անձի իրավունքի խախտումը մնում է. փաստաբան (տեսանյութ)

Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։ Նա 6 անգամ ներկայացված է եղել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, բայց անկախ հանձնաժողովը վեց անգամ առանց հիմնավորման՝ մերժել է Վոլոդյա Ավետիսյանին: Թեմայով զրուցելու համար  «Ա1+»-ը հրավիրել է Վոլոդյա Ավետիսյանի ներկայացուցիչ-փաստաբան Արաքս Մելքոնյանին: Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում     Վ. Ավետիսյանը թեև ազատ է, […]

Վոլոդյա Ավետիսյան

  ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը Վոլոդյա Ավետիսյանի գործով   2017թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում՝ մերժելով վարույթ ընդունել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանի վճռաբեկ բողոքը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման՝ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եղել  եզրահանգելու, որ առերևույթ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական […]

ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերի քննարկում Կառավարության և քաղհասարակության միջև

Մայիսի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպում, որի նպատակն էր քննարկել ՀՀ-ԵՄ 2017-2020թթ. գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի ուրվագիծը, ինչպես նաև համապատասխան ուղղություններով համատեղ աշխատանքի հնարավորությունները: Հանդիպմանը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման ու ներդրումների, միջազգային տնտեսական […]

Վ. Թեյմուրազյանի խախտված իրավունքների կապակցությամբ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Վ. Թեյմուրազյանը ՀՀ իշխանությունների կողմից դատապարտվել է երեք անգամ և երեք անգամն էլ արդարացվել է: Քրեական հետապնդումների արդյունքում սակայն  Թեյմուրազյանը կորցրել իր աշխատանքն ու բնակարանը: 2009 թվականի մարտի 23-ին Վ. Թեյմուրազյանի խախտված իրավունքների կապակցությամբ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատը ՄԻԵԴ ներկայացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանների կողմից: Գանգատում բարձրացվել է […]

Արևելյան գործընկերության անդամ երկրներում ՔՀ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում ուսումնասիրություն

  Հրապարկվել է «Արևելյան գործընկերության անդամ երկրներում քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում Մաս 2. պրակտիկա և իրականացում» նոր ուսումնասիրությունը: Վերջինս ներառում է Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից և Բելառուսից ներկայացված 24 դեպքերի ուսումնասիրություններ, յուրաքանչյուր երկրի համար նախատեսված առաջարկություններ, ինչպես նաև Արևելյան գործընկերության  տարածաշրջանային ռազմավարություն: Վեց երկրների վերլուծաբաններն ուսումնասիրել են թե որքանով են օրենքներն և քաղաքականությունները […]

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը

  Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանից խնդրում են պատժից վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնել:      Անկախ հանձնաժողովը 6 անգամ առանց հիմնավորումների մերժել է Վոլոդյա Ավետիսյանին: «Որեւէ հիմնավորում,  որեւէ  անձ, այդ թվում իմ վստահորդը չի ստանում պարզաբանում, թե ինչու անկախ հանձնաժողովը մերժեց իրեն:  Այս մարմնի որոշումը կամայական է, […]

Վոլոդյա Ավետիսյանին պայմանական վաղաժամկետ ազատելման դիմումի մերժումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը ընդունել է վարույթ վերաքննիչ բողոքը և դատական նիստ նշանակել 2017թ. մայիսի 17-ին, ժամը 14:00-ին: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանը դիմել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, բողոքարկելու Երևան քաղաքի Էրեբունի և Նուրբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Վոլոդյա Ավետիսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը մերժելու […]