ԵԱՀԿ-ն և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Սկոպյեում կիսում են դատական մոնիթորինգի լավագույն փորձը

 

2017 թվականի ապրիլի 24-ից 26-ը ընկած ժամանակահատվածում Մակոդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի է ունեցել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպած ԵԱՀԿ Դատական Մոնիթորինգի տարեկան հերթական հանդիպումը, որին մասնակցում էին 29 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և ոլորտում հայտնի մասնագետներ: Միջոցառմանը ներկա ընդհանուր թվով 54 մասնակիցները՝ 34 կին և 20 տղամարդ, քննարկում էին դատարանի, դատական  գործերի հասանելիությանն առնչվող հարցերը:

Սկոպյեում ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար Նինա Սումալենեն հանդիպման ընթացքում նշեց, որ դատական մոնիթորինգը հանդիսանում է արդարադատաքննության չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև տվյալ ոլորտում հետագա բացերը լրացնելու կարևորագույն գործիքներից մեկը: Համաձայն վերջինիս կողմից տրամադրած տեղեկատվության՝ 2016 թվականին Սկոպյեում ԵԱՀԿ պատվիրակության կողմից մոնիթորինգի է ենթարկվել մոտավորապես 100 բարձր վարկանիշ ունեցող դատական գործերի նիստեր:

Միջոցառման ընթացքում նշվեց, որ երբ դատական համակարգը գործում է լրատվամիջոցների և հանրության ճնշման ներքո, դատավարության մոնիթորինգը նման դեպքերում կարող է տրամադրել ավելի օբյեկտիվ քանակությամբ արդարդատաքննություն:

Համաձայն հանդիպման ընթացքում հնչեցրած մեկ այլ դիտարկման՝ էթնիկապես բաժանված հասարակություններում պատերազմի հանցագործությունների դեպքերի մոնիթորինգը կարող է դիտարկվել որպես վստահության ամրապնդման լավագույն միջոցներից մեկը:

Հանդիպման ընթացքում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչները միջոցառման մասնակիցների հետ կիսեցին նաև օրենքի գերակայությանն առնչվող հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները, որը ենթադրում է աշխատանք դատական խորհրդի հետ՝ դատական համակարգի անկախության դերի բարձրացման առնչությամբ:

Դատական մոնիթորինգի տարեկան հանդիպումները կազմակերպվում են ԺՀՄԻԳ-ի կողմից շուրջ մեկ տասնամյակ՝ նպատակ հետապնդելով ստեղծել բարենպաստ հարթակ դատական մոնիթորինգի լավագույն փորձը ներկայացնելու համար:

http://www.osce.org/odihr/312636