Պոպուլիզմ: որքանով են հզոր Եվրոպայի հակակշիռները

Մինչ ազգայնական և քսենոֆոբ կուսակցությունները շահույթ են ստանում մի շարք երկրներում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների հորդորել է ստեղծել վստահելի ինստիտուտներ, որտեղ ներառական հասարակությունները ի զորու կլինեն դիմակայել պոպուլիստական հարձակումներին:

Եվրոպայի խորդհրդի անդամ երկրներում «Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության» վերաբերյալ 4-րդ ամենամյա հաշվետվությունում գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը գնահատում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարության անվտանգության հետևյալ 5 ասպեկները՝ անկախ դատական համակարգ, խոսքի ազատություն, հավաքների և միավորումների ազատություն, ժողովրդավար հաստատությունների գործառնություն և ներառական հասարակություններ՝ պոպուլիզմի կոնտեկստում:

Խոսելով «պոպուլիստ» տերմինի բացատրության մասին՝ հարկ է նշել, որ վերջինս սահմանվում է որպես պոպուլիստ քաղաքական գործիչներից կազմված հակապլուրալիստ, հակաժողովրդավար ռեժիմ, որը ըստ Յագլանդի կարող է սպառնալիք հանդիանալ ժողովրդավարական համակարգին և մշակույթին: Հաշվետվությունում գնահատվում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ճկունությունը՝ պոպուլիստական հարձակումների դեմ պայքարելու գործընթացում: Հաշվետվությունում հիմնականում զետեղված է 2016 թվականի տվյալները: Հաշվետվությունը ներկայացնում է նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում դրական առաջխաղացումն և լավագույն փորձը:

 

http://www.coe.int/en/web/portal/-/populism-how-strong-are-europe-s-checks-and-balances-