Միջազգային դիտորդները ուշագրավ հայտարարություն արեցին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Միջազգային դիտորդական խմբի ներկայացուցիչ, Եվրոպական խորհրդարանի դելեգացիայի ղեկավար Հեիդի Հաութալան (Heidi Hautala) այսօր ուշագրավ հայտարարություններ արեց, նա խոսեց ընտրակաշառքների և ճնշումների մասին։ Տիկին Հաութալան տեղեկացրեց, որ իրենք դիտորդություն են իրականացրել Երևանում, Կոտայքում և Արմավիրում։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական միությունը սատարել է այս ընտրություններին՝ ֆինանսավորելով նոր տեխնոլոգիաների ներդրումը՝ մասնավորապես ընտրողների ճանաչման սարքերի ձեռք բերման ուղղությամբ․ «Քվեարկության օրը տեսանք դրանց աշխատանքը, և տեսանք, որ դրանք հնարավորություն են ընձեռնել նախկինում հայտնի մի շարք մտահոգություններ փարատել։ Հայաստանի իշխանությունները եռանդուն աշխատել են ընտրական գործընթացը բարելավելու ուղղությամբ, սակայն կցանկանայինք նաև ընդգծել, որ առկա են եղել որոշ խնդրահարույց ոլորտներ»,- նշեց դիտորդական խմբի անդամը՝ մանրամասնելով, որ խոսքը գնում է կաշառքի և ճնշումների մասին․ «Այս իմաստով առկա են արձանագրված որոշ հանգամանքներ։ Իսկապես ընտրական ընթացակարգը եղել է բարդ, ոչ միշտ են քվեարկողներն ու ընտրողները հասկացել այն, սակայն տեղամասերի աշխատողները լուրջ ջանք են գործադրել ապահովելու բարդ գործընթացը։ Ափսոսալի է, որ գործըթնացը սասանվեց, քանի որ վստահությանը արժանի տեղեկություններ բազմիցս ստացվեցին ընտրակաշառքի, ընտրողների ահաբեկման մասին, հատկապես դպրոցերի և հիվանդանոցների քաղծառայողների, ինչպես նաև տարբեր ընկերություններում աշխատողներ նկատմամբ, ինչպես նաև վարչական ռեսուրսների չարաշահման մասին, այս դժկամությունները հարկ է փարատել, որպեսզի հայ ընտրողների վստահությունն ապահովվի ընտրական գործընթացի նկատմամբ, այս առումով շատ կարևոր է քաղաքացիական հասարակության դերը»,- եզրափակեց Եվրոպական խորհրդարանի անդամը։ Այն հարցին, թե կոնկրետ որ կուսակցության կամ դաշինքի կողմից է ընտրակաշառք բաժանվել ԵԱՀԿ դիտորդական առաքելության հատուկ կոորդինատոր և ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը դժվարացավ պատասխանել՝ ասելով, որ անուններ չի կարող նշել, քանի որ փաստեր չկան․ «Բայց մենք գիտենք, որ դա տեղի է ունեցել է, բոլորն դա գիտեն, տեղի է ունեցել տեղամասային կենտրոններից դուրս, նույնիսկ անձիք մոտեցել են կուսակցական շտաբեր ու իրենք են դիմել, որոշ դեպքեր արձանագրվել են ու մեր զոկույցում կան ու կլինեն մասնակիցների անուններով»,- շեշտեց նա։