ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-Ալբերտ Խաչատրյան ընդդեմ Հայաստանի

Մեր աշխատանքի կարևորագույն ոլորտներից է ռազմավարական դատավարություննների վարումը: Մենք ներկայացնում են անձանց շահերն առավել ռիսկային բնագավառներում և հաջող դատավարության շնորհիվ ձևավորում կարևոր նախադեպեր, խթանում լուրջ օրենսդրական փոփոխություններ, բարելավում իրավակիրառ պրակտիկան և ազդում քաղաքականության վրա: Հնարավոր գործերի հայտնաբերման նպատակով կազմակերպությունը մշակել է տեղեկատվական հոսքերի և «ռազմավարական արժեք» ներկայացնող գործերի գնահատման ամբողջական համակարգ:
2009 թվականից սկսած ԻՊԱՍ-ը ներպետական դատարաններում և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների գործադրմամբ, այդ թվում` Մարդու իրավունքների Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելով, վարել է մի շարք գործեր` սեփականության պաշտպանության, խոսքի ազատության, կյանքի իրավունքի պաշտպանության, բանակում մահվան դեպքերի բացահայտման և արդյունավետ քննության, արդար դատաքննության իրավունքի, վարչական դատարանի որոշումների կատարման, առողջության իրավունքի, բնապահպանական հիմնախնդիրների և այլ հարցերի վերաբերյալ:
Ստորև ներկայացված են վերոնշյալ ցանկից Ա. Խաչատրյանի գործը:

Albert Khachatryan v. Armenia_0