Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը ենթարկվել է բռնության

«Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվում։ Փաստաբանը ներգրավված է մի շարք աղմկահարույց գործերում, որոնցից մեկը «Սասնա ծռերի» գործն է։ Ինչպես երեկ ահազանգել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, փաստաբանը «սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին»: ««Հելսինկյան ասոցիացիա»-ն խստորեն դատապարտում է փաստաբան Արայիկ […]