Գրասենյակի տարածք ներխուժման զարգացումների մասին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ գրասենյակիտարածք ներխուժման և դրա օրինականության վերաբերյալ հիմքերի ստուգման հիմքով կազմակերպությունը շարունակում է իր աշխատանքները:

2017 թվականի մարտի 3-ի դրությամբ կազմակերպությունը ևս մեկ պատասխան է ստացել Արտակարգ Իրավիճակների Նախարարությունից, ինչը փաստում է, որ ԱԻՆ-ի կողմից կազմակերպության գրասենյակի դուռը ջարդելով և կազմակերպության տարածք ներխուժելով՝ ԱԻՆ կատարել է պատվեր և ծառայել է այլ անձանց շահերին:

ԱԻՆ-ի կողմից կազմակերպությանը չի տրամադրվել տեղեկություն, թե ով է ահազանգ կատարել, ինչպես նաև չի տրամադրվել տեսանյութը, որն իբր ներկայացնում է, թե ինչով է պայմանավորված եղել կազմակերպության տարածք ներխուժումը և ինչ գործողություններ են կատարվել կազմակերպության տարածքում:

Բացի այդ, ԱԻՆ-ի կողմից տրամադրված մեկ այլ տեղեկատվությամբ պարզվել է, որ ջրի արտահոսքի հիմքով այլ անձին սեփականության իրավունքով պատկանող տարածք մուտք գործելու առնչությամբ ԱԻՆ-ը հաստատված պրակտիկա չունի: Այս հանգամանքը ևս փաստում է, որ կազմակերպության տարածք ներխուժելով ԱԻՆ-ն օրենքով սահմանված իրավասություններ չի իրականացրել, այլ կամայականորեն կոտրել է դուռը և ներխուժել կազմակերպության գրասենյակի տարածք:

Միաժամանակ, ՀՀ Գլխավոր դատախազությանն ուղղված կազմակերպության հաղորդումը ևս մնացել է անպատասխան:

Կից ներկայացվում է

Ե 14/02.2017 գրությունը ուղղված Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին

Ե 14/02.2017 գրության պատասխանը

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի դիմումը ուղղված Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ դիմումի պատասխանը

 

Հայտարարություն կազմակերպության տարածք անօրինական մուտքի վերաբերյալ

Leave a Reply