Վոլոդյա Ավետիսյանը վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դիմում է ներկայացրել դատարան

Ազտամարռտիկ Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դատական նիստնայսօր հետաձգվեց. չէր ներկայացել անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը, և դատարանինհայտնի չէր նրա բացակայության պատճառը:Փաստաբան Արաքս Մելքոնյանի խոսքով՝ Ավետիսյանը դրական բնութագիր ունի, երբևէ կալանավայրում կարգապահական տույժի չի ենթարկվել, և չնայած այդ հանգամանքին՝ արդեն 6 անգամ անկախ հանձնաժողովը մերժել է նրա վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դիմումը: Ավետիսյանը 2013-ի համաներումով պատժաչափի […]

Դատապարտում ենք Դանիել Իոաննիսյանի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի կոպիտ խախտումը

2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային Ժողովի նախընտրական քարոզչության ընթացքում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին վարչական ռեսուրսների կազմակերպված և լայնածավալ չարաշահումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակված ուսումնասիրությունները փաստացի կասկածի տակ են առնում առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցությունը: Հասարակական կազմակերպության հանրային լայն հնչեղություն և արձագանք ստացած ուսումնասիրության հրապարակումից երկու օր անց  լրատվակայն կայքերից […]

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-Ալբերտ Խաչատրյան ընդդեմ Հայաստանի

Մեր աշխատանքի կարևորագույն ոլորտներից է ռազմավարական դատավարություննների վարումը: Մենք ներկայացնում են անձանց շահերն առավել ռիսկային բնագավառներում և հաջող դատավարության շնորհիվ ձևավորում կարևոր նախադեպեր, խթանում լուրջ օրենսդրական փոփոխություններ, բարելավում իրավակիրառ պրակտիկան և ազդում քաղաքականության վրա: Հնարավոր գործերի հայտնաբերման նպատակով կազմակերպությունը մշակել է տեղեկատվական հոսքերի և «ռազմավարական արժեք» ներկայացնող գործերի գնահատման ամբողջական համակարգ:
2009 թվականից սկսած ԻՊԱՍ-ը ներպետական […]

Հայաստանի արդարադատության ոլորտի վերաբերյալ մարդկանց ակնկալիքներն ու կարիքները

2017թ.-ի մարտի 14-ին ներկայացվել է Հայաստանի արդարադատության ոլորտի վերաբերյալ մարդկանց ակնկալիքների ու կարիքների վերլուծական զեկույցը: Հայաստանի ամբողջ տարածքում 2016 թվականի մայիսից դեկտեմբեր ամիսներին անցկացրել է ԵՄ «Արդարադատության մոնիթորինգ» ծրագիրը: Հաշվետվությունը հիմնված է արդարադատության որակի և արդարադատության ինստիտուտների, մասնավորապես դատարանների գործունեության հանրային ընկալման և միաժամանակ մասնագիտական գնահատականների համադրման արդյունքների վրա: Կարևորվել է նաև, թե ինչպես են […]

Հայտարարություն Արթուր Սարգսյանի (Հաց Բերողի) մահվան կապակցությամբ

23 մարտի, 2017թ. Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ցավով արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը, որի հետեւանքով 2017 թվականի մարտի 16-ին մահացել է «Սասնա Ծռեր» զինված խմբին  սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը)։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը, առողջական ծանր խնդիրներ ունենալու հանգամանքի անտեսումն ու կալանավորումը, այնուհետեւ, կարճատեւ ազատ […]

Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը ենթարկվել է բռնության

«Հելսինկյան ասոցիացիա»-ի փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ են հնչեցվում։ Փաստաբանը ներգրավված է մի շարք աղմկահարույց գործերում, որոնցից մեկը «Սասնա ծռերի» գործն է։ Ինչպես երեկ ահազանգել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, փաստաբանը «սպառնալիքներ բովանդակող էլեկտրոնային նամակներ է ստանում, որոնք առնչվում են ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին»: ««Հելսինկյան ասոցիացիա»-ն խստորեն դատապարտում է փաստաբան Արայիկ […]

Վահան Շիրխանյանը դատաբժշկական փորձաքննություն կանցնի (տեսանյութ)

Նորք-Մարաշում զինված խմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել դատաբժշկական փորձաքննություն: Պահանջում է դատախազ Գեւորգ Սարգսյանը: «Նրա այստեղ գտնվելու ներկայությունը պետական մարմինների կողմից ապահովվում է, սակայն վերջինս չի ցանկանում խցից դուրս գալ՝ գտնվելով  պատշաճ առողջական  վիճակի պայմաններում: Ո՞նց բերեն, ինքը չի ներկայանում, ոչ թե չի ներկայացվում: Եվ պատահական բառ չէ, որ չի ներկայանում»,- […]

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է

Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում ժամը 16։00-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Հաց բերող» անունով հայտնի 49-ամյա Արթուր Սարգսյանը։ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանի փոխանցմամբ՝ մահվան նախնական պատճառը սիրտ-անոթային սուր անբավարարությունն է։ «Մահվան պատճառն, այսպես կարող եմ նախնականով ասել, որ այնտեղ գրված էր, որ սրտային անբավարարություն՝ սիրտ-թոքային անբավարարություն։ Վիրահատությունից հետո բերվել է մեր բաժանմունք, գտնվել է […]

Վիլեն Գայֆեջյանը հրաժարվեց ներողություն խնդրել ոստիկաններից

Յութուբում հեռարձակվող SOS հաղորդաշարի վարող Վիլեն Գայֆեջյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի ոստիկանության 2 աշխատակիցներից. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր նման վճիռ կայացրեց։ Դատարանը, սակայն, մերժեց ոստիկանության հայցն այն մասով, որ Վիլեն Գայֆեջյանը պետք է ոստիկանության 3 աշխատակիցներին 1-ական միլիոն դրամի չափով գումար փոխհատուցեր։ Հիշեցնենք, որ ոստիկանները վիրավորվել էին SOS-ի այն հաղորդումից, […]

Զեկույց «Հայաստանում իրավապահների անպատժելիություն, կոռուպցիա, ազատությունների սահմանափակում»

ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների 2016 թվականի զեկույցը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների 2016-ի զեկույցը: Դա թվով արդեն 41-րդ տարեկան զեկույցն է, որում ամփոփվում է մարդու իրավունքների կացությունն աշխարհի մոտ 200 պետություններում և տարածքներում, այդ թվում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում, ինչպես նաև ամերիկյան աջակցությունը ստացող բոլոր պետությունում: Ինչպես զեկույցի նախաբանում է նշել պետքարտուղար […]