SOS հաղորդաշարի հաղորդավարի գործով դատաքննությունն ավարտվեց

Ոստիկանությունն ընդդեմ YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գործով դատաքննությունն ավարտվեց: Արաբկիր- Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի մարտի 14-ին: Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայց է ներկայացրել YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել՝ «SOS» հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում ոստիկաններին «շան տղերք» անվանելու […]

Զեկույց Ամնեսթի Ինթերնեշնլ. «Ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում» 2016/2017

ARMENIA 2016/2017 Police used excessive force to suppress largely peaceful demonstrations in the capital, Yerevan, in July. Hundreds of individuals were arbitrarily arrested. Many reported being injured, beaten or otherwise ill-treated during the arrest and while in detention. Background The year was marked by economic and political volatility, and growing security concerns linked to the […]

​«​Անպատիժ ոճիր​»​ ​ ​տեսահաշվետվություն

​Ներկայացվում է ​«​Անպատիժ ոճիր​»​ ​ ​տեսահաշվետվություն​ը​ ​, որտեղ ներկայացված են 2016թ. հուլիսի 17-30-ը ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքների խախտումները: ​ Տեսահաշվետվության մեջ ներառվել են մոտ 60 բռնության ենթարկված քաղաքացիների պատմություններ։ ​Այդ օրերին տեղի ունեցած դեպքերից տուժած քաղաքացիներին, լրագրողներին իրավական աջակցությ​ուն է տրամադրվել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությ​ան կողմից:​ ​​Տեսահաշվետվությունը պատրաստվել է ​ՀՔԱ Վանաձորի գրասենյակ​ի […]

Բաց նամակ ԵԱՀԿ Երևան գրասենյակի փակվելու հավանականության մասին

Փետրվարի 15, 2017թ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին Ուալներշտրասե 6, A-1010 Վիեննա, Ավստրիա   Ձերդ գերազանցություն պարոն Զանիեր, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-ի որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության […]

Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ են ներկայացվել գանգատներ ապրիլին կատարված հանցագործությունների առնչությամբ

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (հետայսու՝ Դատարան) է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Մասնավորապես. 1. ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 […]

Հայտարարություն կազմակերպության տարածք անօրինական մուտքի վերաբերյալ

2017 թվականի հունվարի 23-ին ժամը 10:40 սահմաններում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակիցները ք. Երևան, Ամիրյան 11, բնկ. 24 հասցեում տեղակայված կազմակերպության գրասենյակի դուռը գտել են կոտրված և բաց վիճակում: Տեղում գտնվող «Կենտրոն» համատիրության աշխատակիցները տեղեկացրել են, որ 2017 թվականի հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը ժամը 00:36-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կազմակերպության կողմից վարձակալվող […]

Սևազգեստ մայրերն ուզում էին նախարարին հանդիպել․ ոստիկանը թքել և վիրավորել է նրանց

Այսօր Ոստիկանության աշխատակիցները փորձել են Կառավարության շենքի ետնամուտքի մոտից ուժով հեռացնել ոչ մարտական պայմաններում մահացած զինվորների մայրերին։ Սևազգեստ մայրերից Նանա Մուրադյանը պնդում է, որ այդ ընթացքում ոստիկաններից մեկը հարվածել է, թքել իր վրա և անվանել «բոմժ» ու «համբալ»։ Ակցիայի ընթացքում, որի նպատակն էր հանդիպել կառավարության նիստին ժամանած Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, Նանա Մուրադյանի ինքնազգացողությունը վատացել […]

Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին

Բելառուսը Ադրբեջանին արտահանձնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինին: APA գործակալության փոխանցմամբ` Լապշինին Բաքվի օդանավակայանից տեղափոխել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Այսօր ավելի վաղ Բելառուսի գերագույն դատարանը մերժել էր բլոգերի բողոքը՝ այդպիսով ուժի մեջ թողնելով նրան Ադրբեջանին հանձնելու մասին ավելի վաղ կայացված որոշումները: Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող Լապշինը բողոք էր ներկայացրել ընդդեմ դատախազության որոշման, ըստ որի, […]

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

Հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության ուժեղացմանն ուղղված քարոզչության վերաբերյալ  7 փետրվարի, 2017 Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կաթվածահար անելուն եւ խաղաղ երկխոսության ցանկացած հնարավորության բացառմանն ուղղված քարոզչական եւ լոբբիստական գործունեության ուժեղացման կապակցությամբ։ Այս համատեքստում են դիտարկվում սպանության համար հունգարական արդարադատության կողմից […]

Վերացվում է «ենթահանձնաժողովների ինստիտուտը»

Վիճակագրական տվյալների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ պայմանական վաղաժամկետ ազատվողների քանակը տարեցտարի նվազում է: Նման եզրահանգման է եկել ՀՀ կառավարությունը և հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին 2016թ. մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին: Ազգային ժողովում նախագծերի փաթեթը […]