Խ. Ավագյան

Խ. Ավագյանը 2008 թվականին 2 անձի սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: ՀՀ ներպետական դատարաններում Ավագյանի մեղքի հաստատումը հիմնվել է տուժողների հարազատների և հարևանների ցուցմունքների, ինչպես նաև փորձագիտական եզարակացությունների վրա: Դատարանների կողմից, սակայն, վերջնականորեն չի պարզվել և ապացուցվել անձանց մահվան պատճառը:

2009 թվականի դեկտեմբերի 28-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աջակցությամբ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ Խ. Ավագյանի իրավունքների խախտման վերավերյալ:

Դիմումատուն ՄԻԵԴ գանգատի հիմքում դրել է այն հանգամանքը, որ ներպետական դատարաններում գործի քննության ժամանակ զրկված է եղել փորձագետներին հարցաքննելու և տրված փորձագիտական եզրակացությունները վիճարկելու հնարավորությունից, ինչը մեղքի հաստատման համար վճռորոշ դեր է ունեցել: Դիմումատուին նման հնարավորությունից զրկելը հանգեցրել է վերջինիս՝ Կոնվեցիայի 6.1 և 6.3 հոդվածներով նախատեսված իրավունքների խախտմանը:

2016 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործը և հարցեր ուղղել ՀՀ Կառավարությանը:

 

Մանրամասն՝  hudoc.echr.coe.int