Տեղի ունեցավ «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը

2016թ. նոյեմբերի 16-ին, Կոնգրես հյուրանոցում կայացավ  Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը:

Բացման խոսքում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Եժի Մարեկ Նովակովսկին ներկայացրեց Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և V4 երկրների գործունեությունը  և կարևորեց համագործակցությունը Հայաստանի հետ, նման ծրագրերի իրականացման միջոցով:

Այնուհետ, ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԻՊԱՍ ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, ով գնահատեց ծրագրի իրականացումը, որպես արդյունավետ,  քանզի Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մոնիթորինգ իրականացնելիս  լավագույնս են կիրառել իրենց կողմից ծրագրի շրջանակներում ստացված գիտելիքները իրավունքի գերակայության և շահերի պաշտպանության ոլորտում:
20161116_122348

Ծրագրի շրջանակներում 2016 թ. հուլիսի 1-ից հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում   Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից իրականացված «Իրավունքի գերակայություն, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն» և «Լավ կառավարման մոնիթորինգ և գնահատում» մոնիթորինգների արդյունքները:

Լեհաստանի դատական վերահսկողության հիմնադրամի նախագահ Բարտոշ Պիլիտովսկին կարևորելով  նման ծրագրերի իրականացումը, ներկայացրեց  Լեհաստանում իրականացվող դատական վերահսկողության փորձը: Նա առավել կարևորեց պրոցեսին ոչ մասնագետ անձանց  ներգարվվումը: Լեհաստանի դատական վերահսկողության հիմնադրամը  ունի մոտ 2000 դիտորդ, ովքեր ուղղակի հասարակ քաղաքացիներ են, չունեն մասնագիտական որևէ որակավորում և իրականացնում են դատարանների գործունեության  մոնիթորինգ:

«Մենք փորձագետներ չենք, մենք քաղաքացիների օգնականերն ենք, ովքեր փորձում են մարդկանց ներգրավվել այս գործունեության մեջ և պարզել, թե  ինչպես է գործում դատարանը իրենց ընկալմամբ: Բոլոր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ դատարանը հարգանքով և արդարացիորեն է վերաբերվում քաղաքացիներին: Դատավորներն էլ պետք է հասկանան, որ գործում են ի օգուտ ժողովրդի, այլ ոչ թե պետության»-նշեց Բարտոշ Պիլիտովսկին:

Հայկուհի Հարությունյանի կողմից ներկայացվեց Հայաստանում իրականացված «Իրավունքի գերակայություն, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն» մոնիթորինգի արդյունքները: Նա նշեց, որ իրականացվել է թվով 66 դատական նիստերի դիտարկում Երևան, Գորիս, Կապան քաղաքների ընդհանուր իրավասության դատարաններում:

«Ընդունված և բավականին արդյունավետ ձևով կատարված արդար դատաքննության մոնիթորինգին ի հակադրություն մենք այս անգամ կիրառեցինք դատարանի մոնիթորինգի փորձը ինչը ենթադրում էր, որ մենք բուն պրոցեսի մեջ մասնագիտական առումով չենք խորանում այլ ուղղակի, որպես քաղաքացիներ գործընթացը գնահատում ենք դատարանի կողմից մեզ մատուցված ծառայությունների հասանելիության, որակի արդյունավետության տեսանկյունից»- ավելացրեց Հայկուհի Հարությունյանը:

Հայաստանում և Վրաստանում իրականացված դատական մոնիթորինգների ընթացքում դիտորդների կողմից դիտարկվել են դատարանների մասնաշենքերի հասանելիությունը, շենքային պայմանները, դատական նիստերի կայացման և ուշացումների վերաբերյալ տեղեկատվությունը, դատավորների վերաբերմունքը կողմերի նկատմամբ, դատական նիստերի հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Վրաստանում իրականացված դատական մոնիթորինգի արդյունքները ներկայացրեցին Իրինե Կասրաձեն և Եվգենի Օմանաձեն:

Վրաստանում իրականացվել է 61 դատական նիստերի դիտարկում Թբիլիսիի և Քութաիսիի քաղաքային դատարաններում:

Որպես դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության պատկերավոր ներկայացում՝ կոնֆերանսի ժամանակ ցուցադրվեց «Իրավունքի գերակայություն» թեմայով  տեսահոլովակը, որը պատրաստվել էր կազմակերպության կողմից:

Կոնֆերանսի երկրորդ մասում ներկայացվեց  «Լավ կառավարման մոնիթորինգ և գնահատում» մոնիթորինգի իրականացման պրոցեսը և արդյունքները:

Ելույթի խոսքով հանդես եկավ «Զարգացման և հումանիտար օգնության ՀԿ-ների հունգարական ասոցացիա» կազմակերպության փորձագետ Եվա Բորդոսը, ով ներկայացրեց շահերի պաշտպանության կիրառման  հունգարական մոդելը և դրա կարևորությունը:

Վրաստանում և Հայաստանում  իրականացված մոնիթորինգի արդյունքները ներկայացվեցին Թամար Պերեկիշվիլիի, Խատունա Գարգազիայի և Հասմիկ Հարությունյանի կողմից:

Մոնիթորինգի ընթացքում համապատասխան տեղեկատվությունը հավաքագրվել է ԶԼՄ-ի կողմից հրապարակված նյութերի, պաշտոնական կառույցների հրապարակումների, տեղական և միջազգային կազմակերպությունների հաշվետվությունների միջոցով:

Կողմերը արձանագրեցին, որ Վրաստանում և Հայաստանում արդյունավետ կառավարման տեսանկյունից հաջողությունները քիչ են:

Ստեղծվել են հակակոռուպցիոն ռազմավարություններ, սակայն դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն արդյունքի հասնելու համար:

Հասմիկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում կան օրենսդրական հիմքեր, որոնք սակայն պրակտիկայում չեն գործածվում: Լավ կառավարման փորձ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական կայունություն, բռնությունների բացակայություն, զսպիչ և հակակշիռ գործիքների առկայություն:

Խատունա Գհարգազիան և Թամար և Պերեկիշվիլիին ավելացրեցին, որ Վրաստանում լավ կառավարման հաջողված փորձ ունենալու համար առաջին հերթին պետք է ստեղծել անտիմոնոպոլ օրենսդրություն:

 

Տեղեկացնենք, որ ծրագիրն  իրականցվել է Վիշիգրադ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

 

Leave a Reply