Քննարկում Հուլիսյան իրադարձություններին կալանավորված անձանց իրավունքների խախտումները

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ սեպտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Հուլիսյան իրադարձություններին կալանավորված անձանց իրավունքների խախտումները» թեմայով (հասցե` Սարյան 30, 2-րդ հարկ):

Միջոցառման նպատակն է փորձագետների և պաշտոնյաների մասնակցությամբ քննարկել հուլիսի 17-ից սկսած խաղաղ ցույցերի ժամանակ բերման ենթարկված և որոշ դեպքերում մինչ օրս կալանավայրերում պահվող անձանց նկատմամբ իրավապահ մարմինների և դատական համակարգի պահվածքի օրինաչափությունը։

Քաղաքացիական հավաքներն ու երթերը մեկնարկեցին հուլիսի 17-ից, երբ տեղեկություն տրածվեց, որ զինված խմբավորումը, որոնց շարքերում են նաև Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներ, գրավել է Էրեբունի թաղամասում առկա Ոստիկանության ՊՊԾ գունդը։ Հավաքների մասնակիցները իրենց զորակցությունն էին հայտնում գունդը գրաված զինված խմբին և պահանջում էին իրավապահ մարմիններից չդիմել կտրուկ գործողությունների զինված խմբի նկատմամբ: Մինչ դեռ հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց բողոքի երթ իրականացնող ցուցարարներին՝ բերման ենթարկելով հարյուրավորների և մարմնական վնասվացքներ պատճառելով տասնյակ քաղաքացիների՝ այդ թվում լրագրողների:

Այդ օրվանից անցել է գրեթե երկու ամիս, սակայն մինչ օրս կալանավայրերում եմ գտնվում քաղաքացիներ, որոնց նկատմամբ հարուցված են քրեական գործեր՝ անկարգություններ հրահրելու մեղադրանքով։ Մի քանիսի պարագայում դատարանը որոշում է ընդունել երկարացնելու կալանավայրում մնալու ժամկետը ևս երկու ամսով գործի քննությունը շարունակելու անհրաժեշտությամբ։

ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակն հուլիսյան ճգնաժամի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել, որի անգլերեն տարբերակը հասանելի է այստեղ՝ Making Sense of Armenia’s Crisis: Այս միջոցառումը ուղղված է իրազեկելու հանրությանը խնդրի կարևորության և հրատապության վերաբերյալ։

Քննարկման բանախոսներն են՝

Գիորգի Գոգիա Human Rigths Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն (Վրաստան)
Արայիկ Պապիկյան, Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան
Դանիել Իոնիսյան, «Իրազեկ քաղաքացի» ՀԿ նախագահ
Հայկուհի Հարությունյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահ, փաստաբան
Էլինար Վարդանյան, ԱԺ պատգամավոր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ

 

Leave a Reply