Հայտարարություն. հուլիսի 17-30-ը ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ահազանգում է՝ 2016 թվականի հուլիսի 17-30 ոստիկանության գործողությունների տուժած անձինք ենթարկվում են հետապնդումների:

Այն քաղաքացիները, ովքեր 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած ժամանակահատվածում տուժել են ոստիկանության անօրինական գործողություններից և որպես վկա կամ տուժող հրավիրվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայության կամ ՀՀ Քննաչական կոմիտեի կողմից, այնուհետև գործատուների և անհայտ այլ անձանց կողմից ենթարկվում են հետապնդումների: Հետապնդումները հիմնականում դրսևորվում են հետևյալ կերպ.

• Ընտանիքի անդամները կամ 2016 թվականի հուլիսի 17-30 ոստիկանության անօրինական գործողություններից տուժած անձինք ազատվում են աշխատանքից,
• Անհայտ անձինք այցելում են տուժածների բակ՝ զրուցում հարևանների հետ, հարևանների միջնորդությամբ հորդրում տուժածներին «հեռու մնալ այս գործերից»,
• Ոստիկանության աշխատակիցները առանց որևէ հիմնավորման և օրինական առիթի այցելում են տուժածների բակ, զրուցում հարևանների հետ՝ տուժածների վերաբերյալ տարածելով քրեական հանցագործության մեջ մեղադրվելու և շուտով պատասխանատվության ենթարկելու վերաբրեյալ հորինված և կեղծ տեղեկություններ:

Այս առնչությամբ դիմում ենք ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին և իրավապահ մարմիններին՝ առավել զգոնություն և հետևողականություն դրսևորել 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած

ժամանակահատվածում տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատմամբ և բացառել նրանց նկատմամբ ճնշումների և ահաբեկումների դրսևորումները: Անվտանգությունից ելնելով՝ տեղեկատվությունը տրամադրած տուժած քաղաքացիների անունները չեն հրապարակվում:

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպություն

Ք. Երևան 2016 թվականի, օգոստոսի 26

 

Leave a Reply