«Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման» դասընթաց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից հունիսի 8-ից 9-ը Սևանում տեղի ունեցավ «Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման» թեմայով՝ երկօրյա դասընթացը:

Դասընթացը վարում էին Հունգարիայի Ժողովրդավարության անցման միջազգային կենտրոն կազմակերպության փորձագետ՝ Աննամարիա Կեկեսին և Սլովակիայի «Գործընկերներ ժողովրդավարական փոփոխությունների համար» ՀԿ-ի փորձագետ ,խորհրդատու Զորա Պաուլինիովնան։

Դասընթացին մասնակցում են մասնակիցներ Հայաստանից և Վրաստանից, ովքեր ներկայացնում էին հետևյալ հասարակական կազմակերպությունները «Զինաթափում և ոչ բռնության» ՀԿ, «Նոր վեկտոր փաստաբան» ՀԿ, «Երիտասարդ նախաձեռնությունների կրոնական միավորում» ՀԿ, «Քաղաքացիական ֆորում հանուն Կառլոցի խաղաղության, բարեկամության» ՀԿ, Վորլդ վիժն Վրաստան, «Neophile ակումբ» Վարստանի իրավաբանների ասոցացիա, Միջազգային զարգացման կենտրոն ՀԿ «Փինկ Արմենիա», Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան, Քաղաքային իրավաբանների կենտրոն, Հելսինկյան Հելսինկյան կոմիտե, Սպիտակի Հելսինկյան խումբ, Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին է ներկայացվել փորձագետների կողմից մշակված «Արևելյան գործընկերության երկրներում ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանության քարոզարշավի ստեղծում» ուղեցույցը անգլերեն, հայերեն և վրացերեն լեզուներով:
Ուղեցույցում ներկայացված են շահերի պաշտպանության (ջատագովության) հասկացությունը,բաղադրիչները, ռազմավարությունը, արդյունավետ կառավարումը,ինչպես կարելի է ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանությունը օգտագործել արդյունավետ կառավարման առնչությամբ և շահերի պաշտպանության լավագույն փորձը:

Սույն ձեռնարկում շեշտը դրվել է քաղաքականության մշակման ընթացքում շահերի պաշտպանության վրա, որի հիմնական նպատակն է որոշում կայացնողների կամ հասարակության կարծիքի վրա ազդել այնպես , որպեսզի վերջիններս ընդունեն արդյունավետ քաղաքականության կարծիքն ու քայլեր ձեռնարկեն այդ մոտեցումն իրագործելու համար:

Դասընթացի ընթացքում փորձագետ Աննամարիա Կեկեսին կարևորեց այն հանգամանքը, որ շահերի պաշտպանության իրականացման քարոզարշավի ընթացքում անթույլատրելի է այնպիսի գործողություններ իրականացումը, որոնք հետագայում կարող են ժխտվել։ Վերջինիս պնդմամբ պետք է նշել միայն իրական նպատակներ, որոնք հնարավոր է իրականացնել: Անհրաժեշտ է սպասել ճիշտ ժամանակահատվածին ծրագրի նպատակներին հասնելու համար՝ խուսափելով որևէ մեկին վնասելուց:Շահերի պաշտպանության իրականացման կարևոր պայման է ճիշտ հաղորդակցությունը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ներգրավվեցին թիմային գործնական աշխատանքներում:

Հիշեցնենք, որ դասընթացը իրականացվել է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից իրականացվել են նաև «Իրավունքի գերակայություն, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն» և «Լավ կառավարման մասնակցային մոնիթորինգ և գնահատում» դասընթացները:

Տեղեկացնենք, որ դասընթացների ավարտից հետո կազմակերպությունը անցում է կատարում ծրագրի գործնական փուլին, որի ընթացքում կիրականացվեն պրակտիկ աշխատանքներ /մոնիթորինգներ/ դասընթացների մասնակիցների անմիջական ներգրավվածությամբ:

 

«Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման» դասընթացի շրջանակներում ներկայացված վարժությունները և պրեզենտացիաները