«Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում» դասընթաց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի մայիսի 25-26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում» դասընթացը:

Դասընթացը վարում էին Հունգարիայի Ժողովրդավարության անցման միջազգային կենտրոն կազմակերպության փորձագետ՝ Դանիել Բարտհան և Չեխիայի Քաղաքացիական հասարակության  զարգացման հիմնադրամի անդամ, սոցիալական գիտությունների թեկնածու Պետր Վիթցը:

Դասընթացին մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ  ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից:

Մասնակիցները ներկայացնում էին հետևյալ հասարակական կազմակերպությունները՝  Վրաստանի մարդու իրավունքների կենտրոն ՀԿ, «Մցոդելի» ՀԿ, «Դպրոցների հետազոտության կենտրոն», «Վրաստանի իրավաբանների ասոցացիա», «Քաղաքացիական զարգացման և մարդու իրավունքների կենտրոն», «Գորիսի երիտասարդական խորհուրդ» , «Սահմանադրության 42-րդ հոդված» ՀԿ, «Արդար դատավարություն», Վրաստան, «Կանանց կենտրոն» ՀԿ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե», «Առանց բռության հասարակություն» ՀԿ, ՄԱԶԾ, «Իրավունքի գերակայություն» ՀԿ, «Մունիցիպալ իրավապաշտպանների միություն», «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»,«Գյումրու առաջընթաց»,  «Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» ՀԿ, «Առաջընթաց» ԵՀԿ, «Խաղաղության երկխոսության» ՀԿ, ԻՏԵԿ ՀԿ, «Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն», «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ:

Դասընթացավարները մասնակիցների հետ կիսվեցին Վ4 երկրների փորձով արդյունավետ կառավարման մոնիթորինգի հարցում:

Ինչպես նաև մասնակիցներին ներկայացվեց փորձագետների կողմից մշակված «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ» ուղեցույցը հայերեն, անգլերեն, վրացերեն լեզուներով:

Ձեռնարկի  նպատակն է հստակ տեղեկատվություն տրամադրել քաղաքականության մեջ կառավարման մակարդակի գնահատման և մոնիթորինգի համար անհրաժեշտ գործիքների առավելությունների և թերությունների վերաբերյալ:

Ձեռնարկը հիմք կհանդիսանա կարողությունների զարգացման և քննարկումների կազմակերպման համար, ինչի շնորհիվ ՀԿ ներկայացուցիչները ավելի լավ կպատկերացնեն իրենց դերը արդյունավետ կառավարման գործընթացներում: Կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների կարողությունների զարգացումը կնպաստի այդ գործընթացների իրականացմանը:

Դասընթացն  ընթացքում մասնակիցները ներգրավվեցին թիմային գործնական աշխատանքներում՝ ներկայացնելով կառավարման համակարգի ուժեղ և թույլ կողմերը, որը կողմնորոշիչ է  հասկանալու համար, թե որ ցուցիչն է անհրաժեշտ կիրառել փոփոխություն մտցնելու համար:

 

«Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում» դասընթացի շրջանակներում ներկայացված վարժությունները և պրեզենտացիաները: