Ուսումնական ձեռնարկը պատրաստվել է՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ (ԵԱՀԿ):
Ձեռնարկի նպատակն է՝
- Ռազմական ինստիտուտների կուրսանտներին ծանոթացնել մարդու իրավունքների համընդհանուր կոնցեպտին՝ շեշտադրում կատարելով այն սկզբունքի վրա, որ զինված ուժեր մտնելով զինվորականների հիմնարար իրավունքներն ու ազատությունները չեն վերանում.
- Կուրսանտներին մատուցել գիտելիքներ մարդու իրավունքների և մարդու իրավունքների պաշտպանության նվազագույն ստանդարտների վերաբերյալ՝ կարևորելով վերջիններիս կողմից իրենց վերապահված լիազորությունների և գործառույթների իրականացման ընթացքում այդ ստանդարտներին ուշադրություն դարձնելու հանգամանքը
- Ուժեղացնել կուրսանտների կարողությունները՝ նրանց ապագա աշխատանքի և մասնագիտական գործառույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:
- Վերափոխել կուրսանտների մոտ առկա հնարավոր բացասական վերաբերմունքը մարդու իրավունքների ընդհանուր կիրառելիության և սկզբունքների նկատմամբ, այնպես, որ վերջիններս գիտակցեն իրենց աշխատանքի ընթացքում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորությունը: