«Իրավապահները սկսել են գործել ավելի կոպիտ եւ ծայրահեղ միջոցներով»

Իրավապաշտպանները մեծ հույսեր չեն կապում ոստիկանությունում նշանակված ծառայողական քննությունից փետրվարի 11-ին Բաղրամյան պողոտայում իրավապահների և խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:  «Բռնություն կիրառողները և հրաման տվողները նույն մարդիկ են: Ընդհանրապես իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ բռնության դեպքերը 2013 թ.-ից կտրուկ աճ են գրանցել», – հայտարարեցին իրավապաշտպանները «Մեդիա կենտրոնում» […]