Եվրոպական դատարանը կքննի Հայաստանում անգործունակ ճանաչված անձանց ոչ արդյունավետ պաշտպանության հարցերը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական» կազմակերպությունը 2014 թվականի նոյեմբերի 13-ին բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական դատարան՝ բարձրացնելով Կոնվենցիայով պաշտպանվող 6-րդ /արդար դատաքննության իրավունք/, 8-րդ /անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք/ և դրա հետ միասին 13-րդ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք/ հոդվածների խախտման հարցը: Դեռևս 2014 թվականի սկզբին քաղաքացի Գ.Ն.-ն դիմել է կազմակերպությանը՝ իրեն […]

Հասմիկ Հարությունյանը խոսում է քրեակատարողական հիմնարկների խնդիրների մասին

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը 2014 թվականի դեկտեմբերի 22-ին ներկայացրեց 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը՝ ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում արձանագրված խնդիրների ու մտահոգության հիմնական ոլորտների տեսքով: Խմբի փորձագետ Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց ՔԿՀ-ներում տիրող վատ վերաբերմունքի, հիերարխիկ հարաբերությունների ու խցերի գերբնակեցվածության հարցերն ու դրանց բացասական հետևանքները: Ինչպես նշվեց փորձագետի կողմից, […]

Իրավական հետազոտություն «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց փորձաքննության իրականացման կարգն ու պայմանները»

Հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Հաշվի առնելով հոգեկան առողջության ոլորտում ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի թերությունները՝ սույն հետազոտության շրջանակներում ներկայացված է՝ ՀՀ-ում իրականցվող հոգեբուժական փորձաքննության օրեսնդրական կարգավորումների և պրակտիկայի կարգը Դրանց համապատասխանելիությունը միջազգային ստանդարտներին Անդրադարձ է կատարվել հոգեբուժական փորձաքննության տեսակներին, դրանց առանձնահատկություններին, անձին անգործունակ ճանաչելու համար իրականացվող փորձաքննության տևողությունը, փորձաքննություն իրականացնող […]

Կարծիք «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ

Փաստաթուղթը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Սույն կարծիքը ներկայացվում է 2014 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված “Հասարակական կազմակերպությունների մասին” ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ : Սույն կարծիքի շրջանակներում գնահատվել են մասնավորապես օրենքի նախագծի 13-րդ, 17-րդ, 23- րդ, 25-րդ, 26-րդ և 30-րդ հոդվածների (ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքը վարչական իրավախախտումների […]

2013 թվականի դեկտեմբերի 2-ին ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է նաև ԻՊԱՍ-ը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, «Իրավունքների գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Արտակ Զեյնալյանի և մի շարք այլ փաստաբանների հետ միացավ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ստանձնեց շուրջ 14 ապօրինի բերման ենթարկված քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ում դեմ ոստիկանությունը դատարան հայց էր ներկայացրել` […]