Մարդու իրավունքների դասընթաց ռազմական ոստիկանության աշխատակիցների համար

2014 թվականի նոյեմբերի 20-ից սկսվել են մարդու իրավունքների դասընթացների շարքը ռազմական ոստիկանության աշխատակիցների համար: Հանրապետության հյուսիսային տարածաշրջանի ռազմական ոստիկանության հենակետերի ռազմական ոստիկանները, թվով 27 մասնակից, չորս օրերի ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին: Պրակտիկ խնդիրների շուրջ իրականացված աշխատանքի միջոցով մասնակիցներըն, այնուհետև հնարավորություն կունենան ստացած գիտելիքները տեղում կիրառել զինվորական ծառայության ընթացքում դրսևորված խնդիրների […]