«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծի խնդիրները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը Civilnet-ի պատրաստած հաղորդման շրջանակներում ներկայացնում է “Անձնական տվյալների պաշտպանության մասին” ՀՀ օրենքի նոր նախագծի խնդիրները: Ըստ Հայկուհի Հարությունյանի` օրենքի նախագիծը չի ապահովում պետության կողմից անձի վերաբերյալ տեղեկատվության հավաքման, մշակման և օգատգործման նկատմամբ արդյունավետ վերահսկողության հնարավորությունը: Բացի այդ, այն չի ներկայցնում հավաքված տեղեկատվության պահման և օգտագործման ժամկետային սահմանափակումները: […]