ԵԱՀԿ-ն նպաստում է Հայաստանի Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանը

ԴԻԼԻՋԱՆ, Տավուշի մարզ, 1 հոկտեմբերի 2014թ. – ՀՀ զինված ուժերի անձնակազմից շուրջ 30 ներկայացուցիչներ կմասնակցեն ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված մարդու իրավունքների դասընթացին, որը մեկնարկել է այսօր Դիլիջանում՝ Տավուշի մարզում: Քառօրյա դասընթացը հիմնվում է վերապատրաստողների  վերապատրաստման համապարփակ ծրագրի վրա, որը մշակվել և իրականացվել էր 2013թ.՝ օգնելու ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում: Նախաձեռնությունն իրականացվում […]

Իրավական հետազոտություն «Երեխայի լավագույն շահը և քաղաքացիության իրավունքը»

Սույն հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: Հետազոտության մեջ ներկայացված է քաղաքացիության իրավունքի սահմանումը և իրացման հնարավորությունները միջազգային փաստաթղթերում, քաղաքացիության մասին ՀՀ օրենսդրությունը և այդ օրենսդրության մեջ առկա բացերը: Երեխայի լավագույն շահը և քաղաքացիության իրավունքը

Հետազոտություն «Հանրային պաշտպանների և հանրային պաշտպանի գրասենյակի կարիքները»

Սույն հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Սույն հետազոտությունն իրականացվել է 2013թ. փետրվարին, երբ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների մի մասը նոր էր ուժի մեջ մտել: Սա նշանակում է, որ պրակտիկայի՝ օրենքի փոփոխություններով պայմանավորված բարելավումներն ու ռիսկերը ամբողջ ծավալով չէին կարող արտացոլվել հետազոտության արդյունքներում: Հետազոտության մեջ ներկայացված են՝ հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը, ոչ […]

Վերլուծություն «ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում»

Սույն վերլուծությունը պատրաստվել է՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: Այս վերլուծության նպատակն էր՝ ուսումնասիրել ՀՀ դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ հայալեզու էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներում արծարծվող հիմնախնդիրներն ու դրանց մեկնաբանության առանձնահատկությունները: Դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում

Մասնակցություն Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների պլանի 14-րդ հանդիպմանը

2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզում տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի շրջանակներում կազմակերպված Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների պլանի 14-րդ հանդիպումը: Հայաստանի հակակոռուպցիոն գործողությունների պլանի երրորդ մոնիթորինգային զեկույցի քննարկմանն ու ընդունմանը որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ մասնակցել է նաև “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ-ն` հանձին կազմակերպության աշխատակից Հասմիկ Հարությունյանի: […]

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծի խնդիրները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը Civilnet-ի պատրաստած հաղորդման շրջանակներում ներկայացնում է “Անձնական տվյալների պաշտպանության մասին” ՀՀ օրենքի նոր նախագծի խնդիրները: Ըստ Հայկուհի Հարությունյանի` օրենքի նախագիծը չի ապահովում պետության կողմից անձի վերաբերյալ տեղեկատվության հավաքման, մշակման և օգատգործման նկատմամբ արդյունավետ վերահսկողության հնարավորությունը: Բացի այդ, այն չի ներկայցնում հավաքված տեղեկատվության պահման և օգտագործման ժամկետային սահմանափակումները: […]

Մեկնարկում է զինված ուժերում մարդու իրավունքների կրթության դասընթացների շարք

2014 թվականի սեպտեմբերի 30-ից սկսվում է զինված ուժերում մարդու իրավունքների դասընթացների երկրորդ շրջանը: Դասընթացների շարքը կազմակերպվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: Դասընթացների առաջին փուլը տեղի կունենա Գորիսում, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը՝ ընդգրկելով Վայքի և Գորիսի ռազմական կորպուսների ներկայացուցիչներին՝ թվով 23 հրամանատարական կազմի ներկայացուցիչ: Զուգահեռաբար 2014 թվականի հոկտեմբերի […]