Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:
«Կարգապահական քաղաքականության հիմնախնդիրները ՀՀ զինված ուժերում» զեկույցը հանդիսանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ զինված ուժերում կարգապահական և քրեական պատասխանատվության քաղաքականության վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքների ամփոփումը: Ծրագիրն ուղղված է ՀՀ զինված ուժերում կարգապահական և քրեական պատասխանատվության խնդիրների ուսումնասիրությանը և այդ կապակցությամբ միասնական քաղաքականության մշակմանը: Ծրագրի հիմքում ընկած է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող խախտումների որակման և դրա հիման վրա զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի հիմնախնդիրը:
Հաճախ հստակ չեն զինծառայողների միա տեսակ վարքագծի համար կիրառվող կարգապահական և քրեական պատասխանատվության սահմանները և չափանիշները: Սա հանգեցնում է վարույթն իրականացնող մարմինների կողմից զինծառայողների նկատմամբ կամայականության դրսևորումների, ինչպես նաև ոչ միասնական քրեական պատասխանատվության (այսուհետ` «պատժողական քաղաքականության») իրականացման: Հետազոտության արդյունքների հիման վրա կազմակերպության կողմից մշակվել են համապատասխան առաջարկություններ` ուղղված ՀՀում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված արարքների համար պատասխանատվության սահմանմանը, միասնական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:
Կարգապահական քաղաքականության հիմնախնդիրները ՀՀ զինված ուժերում