Քաղաքացիության հետ կապված մարդու իրավունքների հիմնախնդիրները. մասնավորապես երեխայի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» hասարակական կազմակերպությունը անվճար իրավախորհրդատվության շրջանակներում առնչվել է խնդրի հետ, երբ ապաքաղաքացիների իրավունքների պաշտպանության օրենքի բացակայության պատճառաբանությամբ խախտվել է երեխայի իրավունքները:

2014 թվականի հունվարին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը՝ խնդրելով Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխային, ում ծնողները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի են, փաստաթղթավորել անձնագրով:

Երեխան 2012 թվականի նոյեմբերին ծնվել է Հայաստանում: Երեխայի ծննդյան փաստի գրանցումը նույնպես կայացել է 2012 թվականին ՀՀ ՔԿԱԳ-ում: Նրան տրվել է ծննդյան վկայական:

2013 թվականի մայիսին 24-ին երեխայի հայրը ճանաչել է հայրությունը, սակայն դրանից հետո մոր և երեխայի հետ կապ չի պահպանել: Հայրը ազգությամբ հայ է, սակայն նույնպես հանդիսանում է Իրանի քաղաքացի:

2013 թվականի հուլիսին մայրը ստիպված է եղել հանձնել իր որդուն մանկատուն, քանի որ միջոցներ չի ունեցել երեխայի կենսական ծախսերը հոգալու համար: Այդ է պատճառը, որ նա ցանկանում է մեկնել Հայաստանի Հանրապետությունից: Սակայն քանի որ երեխան չունի անձնագիր, մայրը չի կարող վերջինիս իր հետ տանել Հայաստանից:

Մինչդեռ, երեխան չի կարող ճանաչվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, քանի որ նրա հայրը հայ է, իսկ մայրը՝ պարսիկ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության օրենսդրությունը արգելում է ամուսնությունը քրիստոնյայի և մահմեդականի միջև:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հասարակական կազմակերպություն դիմել էր անձնագրային և վիզաների վարչություն երեխային փաստաթղթեր տրամադրելու խնդրանքով: Անձնագրային և վիզաների վարչություը Պատրաստակամություն է հայտնել համագործակցել կազմակերպության հետ երեխային փաստաթղթեր տրամադրելու հարցում:

 

Legal research on the child’s best interes