ԲՍՓՀ-ի նիստին մասնակցեց նաև ԻՊԱՍ-ի աշխատակիցը

2014 թվականի սեպտեմբերի 17-ին ժամը 16:00-ին Երևանի թիվ 1 ԲՍՓՀ-ում Լ.Մ.-ի վարչական գործի շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Անի Աղագյուլյանը մասնակցեց բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նիստին: Անի Աղագյուլյանը հանդես էր գալիս, որպես Լ.Մ.- /քաղաքացու/ ներկայացուցիչ: Խնդիրը կայանում էր նրանում, որ երեխային տրվել էր «հաշմանդամ երեխայի» կարգավիճակ երկու տարի ժամկետով, իսկ այնուհետև, չնայած երեխայի […]

Զեկույց «Կարգապահական քաղաքականության հիմնախնդիրները ՀՀ զինված ուժերում»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ: «Կարգապահական քաղաքականության հիմնախնդիրները ՀՀ զինված ուժերում» զեկույցը հանդիսանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ զինված ուժերում կարգապահական և քրեական պատասխանատվության քաղաքականության վերաբերյալ կատարված հետազոտության արդյունքների ամփոփումը: Ծրագիրն ուղղված է ՀՀ զինված ուժերում կարգապահական և քրեա­կան պատասխանատվության խնդիրների […]

Զեկույց ՀՀ-ում դատարանների գործունեության գնահատման և մոնիթորինգի առկայության և վերջինիս արդյունավետության վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «Հանրային քաղաքացիության մշակման ուկրաինական ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ միասին, Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ 2013թ. հունիսի 1-ից իրականացրել է «Նպաստել դատական անկախությանը` դատական համակարգի ներքին գնահատման համակարգի ձևավորման միջոցով ծրագիրը»: Ծրագիրը միաժամանակ իրականացվել է Հայաստանում և Ուկրաինայում: Ծրագրի շրջանակներում Հայաստանն ու Ուկրաինան հնարավորություն են ունեցել կիսել դատական համակարգի […]

Քաղաքացիության հետ կապված մարդու իրավունքների հիմնախնդիրները. մասնավորապես երեխայի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» hասարակական կազմակերպությունը անվճար իրավախորհրդատվության շրջանակներում առնչվել է խնդրի հետ, երբ ապաքաղաքացիների իրավունքների պաշտպանության օրենքի բացակայության պատճառաբանությամբ խախտվել է երեխայի իրավունքները: 2014 թվականի հունվարին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը՝ խնդրելով Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխային, ում ծնողները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի են, փաստաթղթավորել անձնագրով: […]