Աշխատանքային քննարկում. «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում»

2014 թվականի օգոստոսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը մասնակցել է ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային հանդիպմանը՝ ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկման նպատակով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ կառավարության, ՀՀ Արդարադատության նախարարության և այլ պետական մարմինների ներկայացուցիչներ: Կազմակերպության աշխատակից Հասմիկ Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց Կոռուպցիոայի դեմ պայքարի խորհրդի և Հանձնախմբի վերաբերյալ: Մասնավորապես, ընդգծելով այն, որ Խորհուրդը […]

Մարդու իրավունքների խթանում անվտանգության ոլորտում

Ծրագրի անվանում՝ Մարդու իրավունքների խթանում անվտանգության ոլորտում Ծրագրի նկարագրություն՝ Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանում անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության բարձրացմանը: Ծրագրի նպատակն է խթանել մարդու իրավունքները ռազմական ոստիկանությունում,  ռազմական կորպուսում՝ մարդու իրավունքների վերաբերյալ մշակված հատուկ ծրագրի միջոցով: Ծրագիրը կխթանի ռազմական ոստիակնության և հրամանատարների, ինչպես նաև ռազմական անձնակազմի տեղակալների կարողությունների զարգացմանը: Ծրագրի ընթացքում Երևանում և  մարզերում կկազմակերպվեն հատուկ վերապատրաստման […]

Իրավական հետազոտություն «Արտագնա դատական նիստերի հրապարակայնությունը. օրենսդրական և պրակտիկ խնդիրներ»

Հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Սույն հետազոտության իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում արտադատական լսումների իրականացման բավականին տարածված պրակտիկայով: Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների կողմից արտագնա դատական նիստեր անցկացվում են ինչպես այլ դատարաններում, այնպես էլ զորամասերի և քրեակատարողական հիմնարկների տարածքներում: Դատական նիստեր անցկացվում են նաև ՀՀ […]

Աշխատողի կենսաթոշակի անցնելուց հետո աշխատանքի վայրում ստացած վնասների հատուցման հիմնախնդիրները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը անվճար իրավաբանական խորհրդատվության շրջանակներում ի թիվս այլ իրավունքների խախտման մասին գանգատների դիմել է աշխատանքային իրավունքի ոլորտում խախտումների վերաբերյալ բողոքներով: Կազմակերպության կողմից 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին տրամադրված իրավախորհրդատվության արդյունքներում պարզել է, որ Կազմակերպությանը դիմած քաղաքացիների 2%-ը բողոքել են նրանից, որ աշխատողի կենսաթոշակի անցնելու ժամանակվանից հետո գործատուն հրաժարվում է շարունակել աշխատանքի […]

Կազմակերպությունը կոչ է անում քննության առնել ոստիկանության կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ խախտումները

2014 թվականի հունիսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Պետ Վլադիմիր Գասպարյանին` 2014 թվականի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22 հասցեում) տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցների վարքագծի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնելու համար, ինչպես նաև գումարել կարգապահական հանձնաժողովի նիստ և քննության առնել վերը նշված վայրում […]

Մարդու իրավունքների խթանումը անվտանգության ոլորտում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի հուլիսի 24-ից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացնում է «Մարդու իրավունքների խթանումը անվտանգության ոլորտում» ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից. առաջինը՝ զինված ուժերի անդամների համար մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպումը, երկրորդը՝ ուսումնասիրություն իրականացնել քրեական արդարադատության բարեփոխումների, այլընտրանքային պատիժների և վաղաժամկետ պայմանական ազատման հիմնախնդիրների, պրոբացիայի ինստիտուտի ներմուծման […]