Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են առանց հիմնավորման

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն իր խորը մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցում ձևավորված պրակտիկայի վերաբերյալ: Նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում տեղ գտած հրապարակումներից և «Արթիկ» ՔԿ հիմնարկ կատարած այցելությունից Խումբը պարզել է, որ մի խումբ դատապարտյալներ հացադուլ են հայտարարել, որոնց հիմնական պահանջը, բողոքը […]