Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2013թ-ի ապրիլից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ սկսել է «Մարդու իրավունքների կրթություն ՀՀ զինված ուժերում» ծրագիրը: Որպես զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ և չարաշահումներ ծնող պատճառ` տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից առանձնացվում է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության ցածր աստիճանը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել բանակում մարդու […]

«Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց

2013 թվականի հոկտեմբերի 28-ին Երևան քաղաքում տեղակայված Նուբարաշենի զորամասում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները զինված ուժերում» հերթական դասընթացը: Դասընթացին մասնակցում էր ավելի քան վաթսուն մարդ` զինծառայողներ, ինչպես նաև սպայական և հրամանատարական անձնակազմ: Դասընթացի փորձագետներ Արտակ Զեյնալյանը և Տիգրան Սաֆարյանը ներկայացրեցինմարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և ներպետական նորմերը, զինծառայողների իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները: Դասընթացի ընթացքում կիրառվեցին ստեղծագործական, ինտերակտիվ դասավանդման […]