Հետազոտական հոդվածների մրցույթի հայտարարություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագծի շրջանակներում կազմակերպում է հետազոտական հոդվածների մրցույթ «Հայաստանի զարգացման հեռանկարները Եվրոմիություն կամ Մաքսային միություն ինտեգրման գործընթացներում, առավելությունները և ռիսկերը» խորագրով:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բուհերի ուսանողները: Լավագույն երեք հոդվածներն արժանանալու են մրցանակների:

Հետազոտական հոդվածների չափանիշները.

Աշխատանքները ընդունվում են նաև էլեկտրոնային տարբերակով: Ֆայլի ֆորմատը պետք է համապատասխանի նշվածներից որևէ մեկին` MS Word Document, Rich Text Format (DOC, .DOCX): Ֆայլը պետք է պարունակի միայն տեքստային նյութ` առանց գրաֆիկների, տեսանյութերի և այլնի ներառման:

Աշխատանքի ծավալը.

– նվազագույն ծավալը` 2500 սիմվոլ (տարածությունները ներառյալ),
– առավելագույնը` ոչ ավել քան 5000 սիմվոլ

Աշխատանքների գնահատման չափանիշներ են համարվում` օրիգինալությունը, շարադրման ոճը, ստեղծագործ մոտեցումը, որոնք կգնահատվեն մրցույթի դատավորների կողմից:

Հետազոտական հոդվածների մրցույթին մասնակցության համար մինչև 2013 նոյեմբերի 10-ը, ժամը 18:00-ն ներկայացրե՛ք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի գրասենյակ՝ Ամիրյան 11, բն. 24 հասցեով կամ էլեկտրոնային տարբերակն ուղարկե՛ք info@prwb.am էլ-փոստի հասցեին:

Մասնակցության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք ուղարկել էլ-հաղորդագրություն shoghine@prwb.am հասցեին կամ զանգահարել 098 505 303 հեռախոսահամարին: