Նախադեպերի ժողովածու «Եվրոպական միության արդարադատության դատարան»

Ժողովածուն պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: Ժողովածուի մեջ ներկայացված են Եվրոպական Միության Արդարադատության դատարանի նախադեպային մի շարք որոշումներ, ինչպես նաև առանձին որոշումների սեղմագրեր: Որոշումներն` ըստ կարգավորող իրավահարաբերությունների շրջանակի, բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի. – Եվրոպական Միության հիմնարար սկզբունքներին վերաբերող որոշումներ, – Մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին վերաբերող որոշումներ, […]

Քննարկում-հանդիպում դատախաղի մասնակիցների հետ

2013թ. սեպտեմբերի վեցին Եվրոպական Միության Կենտրոնում Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների հասարակական կազմակերպության աշխատակիցները հանդիպեցին Դատախաղ Մրցույթի բանավոր փուլի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց բանավոր փուլի ընթացակարգը, վիճակահանության կարգը ինչպես նաև տրվեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխանները: Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների հասարակական կազմակերպության աշխատակիցները մանրամասն կերպով ներկայացրեցին վիճակահանության կարգը՝ մասնակիցների համար հնարավորինս բաց և թափանցիկ դարձնելու համար […]

Դատախաղ-մրցույթի բանավոր փուլի եզրափակիչ դատավարություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Եվրոպական միության արդարադատության դատարանի (տեքստում նաև ԵՄԱԴ) մոդելային դատախաղ-մրցույթի բանավոր փուլի եզրափակիչ դատավարությանը, որը կայանալու է 2013թ-ի սեպտեմբերի 12-ին, ժամը՝ 14:00-ին Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երեվան հյուրանոցի «Վիվալդի» սրահում: Դատախաղ մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել տասնմեկ թիմ ութ ուսումնական հաստատություններից, և մրցույթի […]