Սահմանափակվու՞մ է, արդյոք, նամակագրությունը կալանքի տակ պահելու վայրերում:

Կալանավորված անձանց թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:

Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Գրաքննությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը (Օրենք, Հ.17):