Կարո՞ղ են կալանավորված անձիք տեսակցություններ ունենալ ազգականների, բարեկամների, այլ անձանց հետ:

Այո: Համաձայն «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի Հ.15-ի՝ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, տրամադրվում է կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Քննության շահերից ելնելով` կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն՝ մինչև երեք ժամ տևողությամբ («ՀՀ օրենք ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին», Հ.15, Հ.17):