Հասարակական կազմակերպությունների հայտարարությունը ՀՀ 2013 թ. նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին

2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք աննախադեպ էին Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Չնայած իշխանության հետևողական փորձերին` նվազագույնի հասցնել մրցակցությունը և ապահովել արտաքուստ հանգիստ ընտրություններ, ինչպես նաև 2008թ. ընտրակեղծարարությամբ ձևավորված իշխանության վերարտադրում և լեգիտիմացում, Հայաստանի քաղաքացիներն իրենց քվեարկությամբ արտահայտեցին իշխանությունների նկատմամբ իրենց անվստահությունը և բազմաթիվ քաղաքային և գյուղական համայնքներում ընդդիմության […]

ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով.

ԻՊԱՍ-ը 2013 թվականի հունվարից Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակություն աջակցությամբ սկսում է «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագիծը: Նախագծի հիմնական նպատակն է՝ նպաստել ՀՀ-ում Եվրոպական Միության (ԵՄ) իրավունքի և Արդարադատության Եվրոպական դատարանի (ԱԵԴ) վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը հանրային իրազեկման տարաբնույթ միջոցառումների միջոցով: Նախագծի հիմնական բաղադրիչներից են ԵՄ իրավունքի ուսուցումը, իրազեկվածության բարձրացումը: […]

Հայտարարություն «Մատաղիսի» գործի վերաբերյալ

2008թ.-ից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող հայտնի «Մատաղիսի» գործը, որն արդեն մոտ ինը տարի է հասարակության ուշադրության կենտրոնում է, թեւակոխել է ավարտական՝ դատական վիճաբանությունների փուլ, սակայն դատախազության կողմից անհարկի ձգձգվում է, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, որ փորձ է արվում երկու զինվորների սպանությունը դարձյալ բարդել նախկինում մեղադրված, երեք տարի անարդարացիորեն ազատազրկված եւ […]