Զեկույց «ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների քարտեզագրում»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Զեկույցում ներկայացված են ՀՀ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն իրականացնող պետական կառույցների իրավասությունները, հասարակական կազմակերպությունների գործունեությունը և առավել արդյունավետ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները: Ներկայացված է զինված ուժերին առնչվող ինչպես ՀՀ ներպետական օրենսդրական, այնպես էլ միջազգային փաստաթղթերի, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ զինված ուժերին և զինծառայողների իրավունքներին առնչվող վճիռների, ինչպես նաև զինված ուժերի տեսական գրականության և ինտերնետային ռեսուրսների ընդգրկուն ցանկ:

Զեկույց ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների քարտեզագրում