Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Համագործակցության հայտարարություն: Հետազոտող-իրավաբան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է համագործակցության իրավական հետազոտությունների իրականացման փորձ ունեցող մասնագետի, ով կմիանա Կազմակերպության թիմին հետազոտական աշխատանքներին աջակցելու համար:

Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ Հայաստանի Հանրապետությունում դատական և իրավական համակարգի, մարդու իրավունքների և արդարադատության ոլորտների խնդիրների ու կարիքների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող փաստաթղթերի վերաբերյալ, քաջատեղյակ լինել մարդու իրավունքների և դատական և իրավական բարեփոխումներին առնչվող ռազմավարություններին և դրանց իրականացման ընթացքին և ոլորտային օրենսդրության (այդ թվում՝ դատավարական) փոփոխություններին։

Թեկնածուն պետք է օժտված լինի հետազոտական և վերլուծական կարողություններով, հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններով, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններով:

Հետազոտողի հիմնական պարտականություններն են.

  • Կազմակերպության գործունեության նպատակներից բխող ոլորտային իրավական հետազոտությունների իրականացում,
  • անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ մշտադիտարկումների և հարցազրույցների իրականացում, դատական ակտերի ուսումնասիրություն,
  • հավաքված տեղեկատվության վերլուծություն և ամփոփում,
  • օրենսդրական նախագծերի ուսումնասիրություն և վերլուծություն
  • կարծիքների և առաջարկությունների մշակում:

Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն, իրավագիտության մագիստրոսի աստիճանը կդիտվի առավելություն,
  • Իրավունքի ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ,
  • Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի ու ռուսերենի աշխատանքային մակարդակի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն,
  • Թիմային և ինքնուրույն աշխատելու կարողություն։

Հետաքրքված և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և Ձեր կողմից իրականացված հետազոտության նմուշ info@prwb.am  հասցեին մինչև 2025թ․ հունվարի 31-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Հետազոտող-իրավաբան վերնագիրը:

Ընտրության փաստաթղթային փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

INTERESTING POSTS