Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԻՊԱՍ փորձագետը ներկայացրել է COVID-19 պայմաններում կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու վերաբերյալ դատական պրակտիկայի մասին զեկույցը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան Անահիտ Մկրտչյանը մասնակցել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Քրեական արդարադատության համակարգում COVID-19 համավարակին հակազդում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով կոնֆերանսին։

Կոնֆերանսի ընթացքում Անահիտ Մկրտչյանը ներկայացրել է ԻՊԱՍ-ի կողմից 2021թ․-ին հրապարակված «Կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունների առնչությամբ դատական պրակտիկան ՀՀ-ում Կովիդ-19 հիվանդության համակավարկի պայմաններում» զեկույցը։ 

Մասնավորապես, վերջինս նշել է, որ ստեղծված իրավիճակը նոր էր ինչպես պետական կառույցների համար՝ նոր իրավական ակտեր մշակելու առումով, այնպես էլ քաղաքացիական հասարակության կառույցների համար՝ նշված իրավիճակի վերաբերյալ նոր հետազոտություններ կատարելու առումով և ճիշտ ժամանակն է, որպեսզի ՔՀԿ-ների առաջարկներն ի գիտություն ընդունվեն պետական կառույցների կողմից։

Հետազոտությունից մեջբերումներ անելով, փորձագետը նշել է նաև, որ հետաքրքրական է քրեական գործերով մեղադրողների՝ դատախազների այն դիրքորոշումը, որ «ՔԿՀ-ներում ավելի ապահով է, քանի որ կալանավայրերում ավելի խիստ միջոցառումներ են ձեռնարկվում հակահամաճարակային նորմերը պահպանելու կապակցությամբ»։ Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ երբեմն դատարանները ճիշտ հակառակ դիրքորոշումն են ունեցել, նշելով, որ «ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժը սահմանափակված է, բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, տեղաշարժվել կարող են միայն խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ այդ տեղաշարժը վերահսկվում է, հետևաբար անազատության մեջ նրանց պահելու անհրաժեշտությունը բացակայում է»։

Փորձագետը նշել է, որ առհասարակ, առողջության վերաբերյալ տվյալները պետք է հաշվի առնվեն խափանման միջոց ընտրելիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել