Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողությունների համար 200 000 դրամ է փոխհատուցել Հարությունյանին

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ուժի մեջ է թողել Վարչական դատարանի վճիռը՝

մասնակի բավարարել Հայկուհի Հարությունյանի հայցն ընդդեմ  ՀՀ ոստիկանության՝ պարտավորեցնելով ընդունել վարչական ակտ՝ ոչ իրավաչափ գործողության հետևանքով Հարությունյանին պատճառված ոչ նյութական վնասի համար 200.000 դրամի չափով փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ:

Հարությունյանի շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։ 

Ինչպես է տեղի ունեցել դեպքը

2016 թվականին Հարությունյանը միացել էր ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝  Բաղրամյան 26 հասցեում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների ակցիային, որով պահանջում էին դեռևս երկու տարի առաջ երկրի ղեկավարին ուղղված իրենց նամակների պատասխանները:

Որոշ ժամանակ անց ոստիկաններից մեկը մյուսներին հրահանգել է Հայկուհի Հարությունյանից մոտ 1-1,5 մետր հեռավորության վրա շղթա կազմել և քայլել վերևից դեպի ներքև՝ Հարությունյանի ուղղությամբ: Թվով 10-12 ոստիկանները հետևել են նրա հրամանին և շղթա կազմելով քայլել են դեպի Հարությունյանը։ Երբ մոտեցել են նրան, Հարությունյանը պարզել է ձեռքերը՝ ոստիկանների միջև տարածություն ստեղծելու համար, որ  վերջիններս չդիպչեն իր մարմնին կամ դեմքին և միաժամանակ պահանջել է՝ թույլ տալ դուրս գալ շղթայից: 

Սակայն, ոստիկանները ոչ միայն րոպեներ շարունակ թույլ չեն տվել դուրս գալ շղթայից, այլև ծիծաղել ու ծաղրել են, իսկ հարցին, թե արդյոք ինքը մայթով քայլելու իրավունք չունի՝ ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, որ հենց Հարությունյանը չունի այդ իրավունքը:

Դատարանն արձանագրել է Հարությունյանի իրավունքի խախտումը 

Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով, սակայն այդ հայցը մերժվել էր։ Հարությունյանը բողոքարկել է վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում, որը  2018 թվականի որոշմամբ ճանաչել է ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով Հարությունյանի ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումը։ 

Ապա հայցվորը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով իր իրավունքի խախտման փաստով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար տրամադրել փոխհատուցում 1. 000.000  դրամի չափով, սակայն ոստիկանությունը դիմումը մերժել է։ 

Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության` ոչ իրավաչափ գործողության հետևանքով  իրեն պատճառված բարոյական վնասի համար 1 միլիոն  դրամի չափով փոխհատուցում տրամադրելու պահանջով։ 

Դատարանը Հարությունյանի հայցը բավարարել է մասնակի, այն է՝ պարտավորեցրել է ՀՀ ոստիկանությանը պատճառված ոչ նյութական վնասի համար 200.000  դրամի չափով փոխհատուցում տրամադրել։

Ոստիկանությունը  վերաքննիչ բողոք է ներկայացվել է, սակայն դատարանը  2022 թվականին  բողոքը մերժել է՝ ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի մարտի 16-ի վճիռը թողնելով անփոփոխ: Օրինական ուժի մեջ մտած վճիռը կամովին կատարվել է Ոստիկանության կողմից:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել