Քաղհասարակությունը Ադրբեջանում հայատյաց քաղաքականության վերաբերյալ զեկույց է ներկայացրել միջազգային կառույցներ

Նոյեմբերի 16-ին՝ Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության հարցերով հատուկ զեկուցողին, ինչպես նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովին՝ Ադրբեջանի մոնիթորինգային զեկույցի պատրաստման շրջանակներում:   Զեկույցները հեղինակել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, […]