Գերությունից վերադարձած զինծառայողները կարճ ժամանակ անց ծառայության վերադառնալով կարող են ռետրավմատիզացիայի ենթարկվել․ ԻՊԱՍ փորձագետ

Նոյեմբերի 8-ին  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է «Գերությունից` քննչական մարմիններ. հայրենադարձված զինծառայողների վերականգնողական խնդիրները» խորագրով «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկմանը։    Բանախոսների թվում էին նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ […]