Ինչ հիմքով է Նատալիա Ռոտենբերգը ՀՀ անձնագիր ստացել․ Ոստիկանությունը պատասխանել է ԻՊԱՍ հարցմանը

2022 թվականի հունվարին սոցիալական ցանցերում տարածվեց «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Նատալյա Ռոտենբերգի մասնակցությամբ տեսանյութ, որում նա հայտնում էր ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու մասին։  «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող կամ ՀՀ-ում  օրինական հիմքով բնակվող  յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, […]