ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ-ՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԻ/ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբաններ Անահիտ Մկրտչյանի և Նինա Հակոբյանի կողմից իրականացվել է հետազոտություն՝ ՀՀ-ում կարանտինի/ արտակարգ և ռազմական դրության միաժամանակյա առկայության պայմաններում յուրաքանչյուրի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի օրենսդրական երաշխիքների և դրանց իրացման մարտահրավերների վերաբերյալ։ Հետազոտության իրականացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2020թ․-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․-ի մարտի 24-ը […]

Կարծիք «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ կարծիք են հրապարակել «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ մատնանշելով նախագծի այն կետերը, որ կարող են խախտել անձի իրավունքները, և առաջարկել համապատասխան փոփոխություններ։ Նախագիծն այս բովանդակությամբ ընդունվելու դեպքում կարող է խախտել կամ անհիմն սահմանափակել անձի այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են անձնական և ընտանեկան կյանքի, նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները: Բանն […]

Առաջարկներ․էլեկտրական ինքնագլորների կարգավիճակի և դրանց օգտագործման կանոնները օրենսդրորեն սահմանելու վերաբերյալ

2022թ․ հուլիսի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին, Կառավարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Ոստիկանությանը էլեկտրական ինքնագլորների կարգավիճակի և դրանց օգտագործման կանոնները օրենսդրորեն սահմանելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ էլեկտրական ինքնագլորների կարգավիճակը, ինչպես նաև դրանց օգտագործման կանոնները կարգավորված չեն: Ավելին, Հայաստանում երթևեկությունը կահավորված չէ դրանց շահագործման համար, ինչը պրակտիկայում առաջացնում […]

Բաքուն չի կատարում Կոնվենցիայի ներքո իր պարտավորությունները հայերի նկատմամբ

Lragir.am-ի զրուցակիցն է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը Տիկին Մելքոնյան, քաղհասարակության ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Ի՞նչ փաստեր են ներկայացվել մասնավորապես, ավելի ակնհայտ խախտումներին կխնդրեինք անդրադառնալ։ ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության, […]

Վարչական դատարանը բավարարել է հայցվորի նկատմամբ մինչև 18 տարեկանը «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանելու մասին հայցը

2022 թվականի հունիսի 28-ի վճռով ՀՀ վարչական դատարանը մասնակի բավարարել է թիվ ՎԴ/8834/05/21 գործով հայցը, որով հայցվորի շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը: Դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 8-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի (Դատավարության ընթացքում որպես երկրորդ պատասխանող է ներգրավվել […]

Human rights and democracy must never be subordinated to energy interests։ Statement by a group of the RA non-governmental organizations

21 July 2022 On 18 July 2022, during the visit to Baku, the European Commission President Ursula von der Leyen and the President of Azerbaijan Ilham Aliyev signed a memorandum of understanding, which intends to double imports of Azeri gas through the Southern Gas Corridor to at least 20 billion cubic metres a year by […]

Armenian civil society organizations submitted report to the UN Committee on racial discrimination against Armenians by Azerbaijan

A group of civil society organizations of Armenia, Open Society Foundations – Armenia, “Transparency International Anti-Corruption Center” NGO, “Protection of Rights Without Borders” NGO, Law Development and Protection Foundation and Helsinki Citizens’ Assembly -Vanadzor submitted an alternative report to the UN Committee on the Elimination of Racial Discrimination (CERD) on violations of the International Convention […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.ՀԱՏԻՍ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՒ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2022 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Կառավարության կողմից նախնական հավանություն է տրվել Հատիս լեռան վրա Գագիկ Ծառուկյանի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Ինչպես նախագծի հեղինակի, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից նշվել է, որ Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս լեռան վրա էականորեն կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Հետաքննող լրագրողների կողմից օրերս իրականացված ուսումնասիրության արդյունքներից էլ պարզ է […]

​Զեկույց․Աշխատանքային գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրություն․ աշխատանքային իրավունքի խնդիրներ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ-ում աշխատանքային վեճերի դատական պրակտիկայի ուսումնասիրություն։ Դիտարկվել են աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ 496 գործեր, որոնցով կայացվել է վճիռ (384 քաղաքացիական և 112 վարչական գործեր), ինչպես նաև 123 կարճման մասին որոշում: Ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ-ում աշխատանքային իրավունքների իրավիճակի հետ կապված խնդիրներ, ինչպես անձանց աշխատանքից ազատելու մասին հրամանների վիճարկման, […]

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումները» խորագրով հանրային քննարկում

2022թ. հունիսի 29-ին  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համագործակցությամբ իրականացրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումները» խորագրով հանրային քննարկում։ Հանրային քննարկման նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կառավարման ձևի, իշխանությունների բաժանման և փոխզսպիչների համակարգի, ինչպես նաև դատական իշխանության սահմանադրական երաշխիքների հարցերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների ընթացքը: Հանրային քննարկման շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]