Զեկույց․Քննչական կոմիտեի գործունեության ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են Քննչական կոմիտեի գործունեության ուղղությունները, այդ թվում՝ 

  • Կոմիտեի ինստիտուցիոնալ անկախությունը, մասնավորապես, թե Կոմիտեն՝ որպես պետական մարմին, ինչպիսի հարաբերակցության մեջ է պետական այլ մարմինների հետ, և արդյոք այդ հարաբերակցությունը որևէ ազդեցություն կարող է ունենալ Կոմիտեի անկախության վրա,
  • Կոմիտեում նշանակումները, ներառյալ՝ ղեկավար կազմի ձևավորում, քննիչների ընտրություն և նշանակում,
  • Կոմիտեի մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներին առնչվող հարցերը, ներառյալ՝ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների անհրաժեշտության գնահատումը, Կոմիտեի բյուջեի ձևավորումը և կատարումը, ֆինանսավորման ազդեցությունը Կոմիտեի աշխատանքի արդյունավետության վրա,
  • Կոմիտեի գործունեության թափանցիկությանն ու հաշվետվողականությանը վերաբերող հարցեր. ինչպես այդպիսի ներքին, այնպես էլ արտաքին հաշվետվողականության ընթացակարգերը, դրանց արդյունավետությունը Կոմիտեում առկա խնդիրները վերհանելու, դրանց լուծմանն ուղղված հստակ գործողություններ իրականացնելու, այդ գործընթացում շահագրգիր անձանց/մարմիններին ներգրավելու տեսանկյունից:

Սույն հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի» աջակցությամբ:

Քննչական կոմիտեի գործունեության ուսումնասիրություն