Հաստիքի անվանումը – Մշտադիտարկող-հետազոտող
Գործունեության ժամկետը – 2 ամիս
Գործունեության սկիզբը – հունիսի 1, 2022 թ.
Գործունեության վայրը – ք. Երևան
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում կարճաժամկետ համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված փորձագետի, որը կմիանա ԻՊԱՍ թիմին՝ աջակցելու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության ուսումնասիրության և գնահատման ծրագրի իրականացմանը:
- Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները.
- Իրականացնել կազմակերպության կողմից պատրաստված գործիքակազմով տեղեկատվության հավաքագրում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության վերաբերյալ, այդ թվում՝ մեդիա-դիտարկում, դատական ակտերի ուսումնասիրություն, հարցազրույցների իրականացում.
- Լրացնել համապատասխան տվյալների շտեմարանը.
- Իրականացնել հավաքագրված տեղեկատվության ամփոփում:
- Անհրաժեշտ որակավորում, հմտություններ.
- Բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում իրավագիտության և մարդու իրավունքների ոլորտներում.
- Տեղեկություններ հավաքագրելու հմտություններ.
- Հարցազրույց իրականացնելու հմտություններ.
- Համակարգչային հմտություններ.
- Վերլուծական և հետազոտական հմտություններ.
- Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն.
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն.
- Նախաձեռնողականություն։
Հետաքրքրվող և վերոգրյալ
պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը info@prwb.am հասցեին մինչև 2022 թ. մայիսի 25-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում
նշելով «Մշտադիտարկող-հետազոտող» վերնագիրը: Ընտրության փաստաթղթային փուլն անցած թեկնածուները
կհրավիրվեն հարցազրույցի:
«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական
ձայնի և դերի հզորացում՝ հանուն
աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն
հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն»
ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն
հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: