Պաշտոնը` Հաղորդակցության մասնագետ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ
Աշխատանքի սկիզբը` հունիսի 1, 2022թ.
Աշխատանք վայրը` ք. Երևան
Հաղորդակցության համակարգողը պատասխանատու է լինելու կազմակերպության արդյունավետ հաղորդակցության և արտաքին աշխարհի հետ կապի համար:
Աշխատանքի պահանջներն են՝
- Մշակել Կազմակերպության հաղորդակցության ռազմավարություն և պլան,
- Գրել, խմբագրել և տարածել մամլո հաղորդագրություններ, հայտարարություններ, հոդվածներ, ուսումնասիրություններ, սոցիալական ցանցերում հրապարակումներ և այլն,
- Ապահովել տեղեկատվության թարմացումը Կազմակերպության պաշտոնական կայքէջում և սոցիալական կայքերում,
- Կազմակերպության գործունեության և արդյունքների վերաբերյալ արտաքին հաղորդակցման և հանրային կապերի իրականացում և համակարգում,
- ԶԼՄ-ների հետ կապերի ստեղծում և հաստատում,
- Հետևել Կազմակերպության վերաբերյալ հրապարակումներին/լուսաբանման արդյունքների,
- Նախաձեռնել և կազմակերպել Կազմակերպության հանրային միջոցառումները,
- Կատարել ոլորտին վերաբերող՝ Կազմակերպության ղեկավարի կողմից հանձնարարվող այլ առաջադրանքներ:
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
- Մասնագիտական կրթություն հաղորդակցման, հանրային կապերի կամ լրագրության ոլորտում,
- Նվազագույնը 4 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ հանրային կապերի կամ համապատասխան այլ ոլորտում,
- Որակյալ մասնագիտական նյութեր գրելու կարողություն,
- Հայերեն և Անգլերեն գրավոր և բանավոր խոսքի տիրապետում,
- Համակարգչային (MS Office, Graphic Design programs) և առցանց հաղորդակցման հմտություններ,
- Սոցիալական ցանցերում տեղեկությունների հրապարակման, տարածման փորձ,
- Լուսանկարչության հիմունքների տիրապետում և լուսանկարելու հմտություններ,
- Հաղորդակցման ունակություններ,
- Պլանավորման ունակություններ և ժամանակի կառավարում,
- Նախաձեռնողականություն, ազնվություն և բարեխղճություն,
- Անհատական և թիմային աշխատանքի կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացողություն:
Ինչպես դիմել
Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և հետաքրքրության նամակը info@prwb.am հասցեին մինչև 2022թ. մայիսի 15-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Հանրային կապերի /հաղորդակցության մասնագետ վերնագիրը:
Ընտրության փաստաթղթային փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: