ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի առաջարկվող փոփոխության վերաբերյալ

Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում ս.թ. հոկտեմբերի 16-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ (https://www.edraft.am/projects/3633/justification), որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ սահմանելով 2 տարի ժամկետով: Որպես առաջարկվող նախագծի հիմնավորում ներկայացվում է Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.2021թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ.174-2021): Նախագծի հեղինակը […]