ՀՀ ոստիկանության դեմ դատական գործերի ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

Կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ ոստիկանության դեմ բերված հայցերի առնչությամբ վարույթ ընդունված գործերի ուսումնասիրություն։ Մասնավորապես, վերլուծվել են 2019թ. և 2020թ.  ՀՀ վարչական դատարան մուտքագրված և մինչև 2020թ.  հունիսի 30-ը կայացված 90 վճիռներից 80-ը, ինչպես նաև 56 կարճման որոշումներից 28-ը։ 

Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:

ՀՀ ոստիկանության դեմ դատական գործերի ուսումնասիրություն