Զեկույց․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ դատական գործերի ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ:

Կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ բերված հայցերի առնչությամբ վարույթ ընդունված գործերի ուսումնասիրություն։ Մասնավորապես, վերլուծվել են 2019թ. և 2020թ.  ՀՀ վարչական դատարան մուտքագրված և մինչև 2020թ.  հունիսի 30-ը կայացված 93 վճիռներից 89-ը, ինչպես նաև 135 գործով վարույթի կարճման որոշումներից 58-ը (ընդհանուր՝ 147 գործ)։ 

Ուսումնասիրությունը իրականացվել է ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Դատական բարեփոխումների խթանում. Հանրային կառավարման որակի բարելավում. արդյո՞ք նոր Հայաստանը նոր իրականություն է ստեղծում» ծրագրի շրջանակներում:

Զեկույց․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ դատական գործերի ուսումնասիրություն