Վերաքննիչ Վարչական դատարանը բավարարել է Առողջապահության նախարարի հրամանների իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը Վարչական դատարանի կողմից ընդունելը մերժելու դեմ ներկայացված բողոքը

2020թ․ հոկտեմբերի 19-ին Ա․ Հայրապետյանի կողմից դիմում  է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի՝ թիվ 1795-Ա և թիվ 1239-Ա հրամանները մասամբ ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին։ Դիմումով վկայակոչված և վիճարկման առարկա հրամանները կարգավորել են մասնավորապես արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության […]

Օգտակար տեղեկատվություն հետպատերազմյան շրջանում փաստաթղթերի ձեռքբերման և աջակցության ծրագրերի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել է տեղեկանք, որտեղ ներկայացվել է օգտակար տեղեկատվություն հետպատերազմյան շրջանում փաստաթղթերի ձեռքբերման և աջակցության ծրագրերի վերաբերյալ: Օգտակար տեղեկատվություն հետպատերազմյան շրջանում փաստաթղթերի ձեռքբերման և աջակցության ծրագրերի վերաբերյալ

ԻՊԱՍ. Հարուցվել է քրեական գործ Կորոնավիրուսով պայմանավորված պատշաճ բժշկական բուժօգնություն չտրամադրելու հիմքով

2020թ․ սեպտեմբերի 18-ին, Ֆ․ Հ․-ի իրավահաջորդ Ա․ Հ․-ի կողմից Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված պատշաճ բժշկական բուժօգնություն չտրամադրելու հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր Դատախազություն: Պատշաճ բժշկական օգնության բացակայությունը հանգեցրել է մասնավորապես Ֆ․ Հ․-ի  առողջական վիճակի կտրուկ վատթարացմանը, և 2020թ․ հուլիսի 4-ին Ֆ․ Հ․ մահացել է։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից […]

Վարչական դատարանը բավարարել է Ոստիկանության ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջը

2021թ․ փետրվարի 23-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Ա․ Ավագյանի) կայացրել է վճիռ, որով   պարտավորեցրել է Ոստիկանությանը ընդունել ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով Թեհմինե Ենոքյանին պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 500.000 ՀՀ դրամի չափով տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ։ Թ․ Ենոքյանի շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։ Դատարանը հաստատված է համարել, […]

Միայն պատշաճ վերահսկողությունը կօգնի աշխատողներին իրենց պաշտպանված զգալ․ շատ հարցեր օրենսդրական դաշտում չեն կարգավորվում․ Նինա Հակոբյան

Հայաստանում աշխատողների իրավունքներին առնչվող մի շարք տարածված խախտումների, Աշխատանքային օրենսգրքի բացերի և դրա փոփոխությունների հայեցակարգի շուրջ զրուցել ենք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան Նինա Հակոբյանի հետ։ – Տիկի՛ն Հակոբյան, Ձեր կազմակերպությունն ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգի մշակմանը և դրանով առաջարկվող բարեփոխումներն, ըստ Ձեզ՝ համակարգայի՞ն են։ Դրանց հիման վրա օրենսդրական համապատասխան փոփոխություններ […]

Հանդիպում դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների թեմայով

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ […]

ԱԱԾ-ն չի հարգում սահմանդրական կարգը. ՀԿ-ների Հայտարարությունը

2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ Սահմաանպահ զորքերը տարածեցին հայտարարություն, ըստ որի Սյունիքի մարզի անորոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ Ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը։ Սահմանապահ զորքերը, սակայն, ըստ տեղում աշխատող լրագրողների արժանահավատ պնդումների, նշված սահմանափակումները սկսել են կիրառել հայտարարությունից օրեր առաջ: Նախևառաջ, հարկ է արձանագրել, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահանջը իրավաչափ չէ: Հայաստանի օրենքները (այդ […]