Հայտարարություն Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը ծանր հրետանու, տանկերի և հրթիռների գործադրմամբ  նախաձեռնեց լայնածավալ հարձակում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շփման գծի ողջ երկայնքով:  Ռմբակոծվում են Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանը Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ադրբեջանը հստակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և բացարձակ անտեսելով ՄԱԿ-ի […]

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Կազմակերպության շահառուի վճռաբեկ բողոքը

2020 օգոստոսի 24-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել թիվ ՎԴ/9251/05/19 գործով հայցվոր Աշոտ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը, ում շահերը ներկայացնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը: 2019 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության` ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով հայցվորին պատճառված ոչ նյութական և նյութական […]

Տեսահոլովակ.Վեթինգի հիմնական գաղափարը և դրա իրականացման անհրաժեշտությունը ՀՀ-ում

Չնայած 2019թ. մայիսին իշխանությունների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնվեց դատական համակարգում համընդհանուր վեթինգ իրականացնելու անհրաժեշտության մասին, ժամանակի ընթացքում կառավարությունը հրաժարվեց այդ քաղաքականությունից՝ հիմնականում ներկայացնելով վեթինգի բացասական հետևանքները Ալբանիայի փորձի հիման վրա: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության պատրաստած հոլովակը ներկայացնում է վեթինգի հիմնական գաղափարը, այլ պետությունների, և հատկապես՝ Ալբանիայի փորձն ու քաղած դասերը […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին

2019 թվականի հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՀՀ վարչապետն, արձագանքելով այս կարևոր իրադարձությանը, հայտարարեց. «Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս»: ՀՀ արտգործնախարարը նույն առիթով հայտարարեց. «Մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների առաջմղումը, ժողովրդավարական արժեքների ամրապնդումը […]

Առաջարկություն ՀՀ-ում կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ

08.09.2020 Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից պատրաստվել և ներկայացվել են առաջարկություններ կամավորական աշխատանքը կանոնակարգող իրավակարգավորումների վերաբերյալ։ Փաստաթուղթը մասնավորապես առաջարկում է կամավորական գործունեության (աշխատանքի) հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավադրույթները նախատեսել ՀՀ աշխատանքային նոր […]

Հայտարարություն Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ

05.09.2020 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի,  հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, ժողովրդավար, ազատ և արդար էին: Ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ […]

«Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով քննարկում

2020թ. սեպտեմբերի 2-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ,  ՀՀ ԱՆ քերակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը Մեդիա Կենտրոնում մասնակցել է «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով քննարկմանը: Հ. Հարությունյանի կողմից հանդիպմանը անդրադարձ է կատարվել դեռևս օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնության դեպքերին: Վերջինս տեղեկացրել է, […]

«Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկում

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության խնդրին «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը: Ըստ նրա՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցն ավելի ճիշտ կլիներ նախ դրվեր հանրային քննարկման, հետո նոր հանձնաժողովում իրականացվեր այդ հարցի շուրջ քվեարկություն: Արաքս Մելքոնյանը նշեց, թե դեռևս […]

ՀՔԾ-ում քննելու են Ամուլսարի ակտիվիստի բողոքը

«Էկո բազմազանություն» նախաձեռնության անդամ Ռոբերտ Ֆիդանյանը Ամուլսարի համար բողոքի ցույցերի է մասնակցում: Օգոստոսի 6-ին՝ ժամը 17-ի սահմաններում նա մյուս բնապահպան ընկերների հետ կառավարության շենքի մոտ ցույց է արել՝ պարետի սահմանած բոլոր կանոնները, սոցիալական հեռավորությունը պահելով: Սակայն ոստիկանները նրան ու ընկերոջը բերման են ենթարկել՝ հակահամաճարակային անվտանգության կանոնները խախտելու համար: Նոր Նորքի ոստիկանական բաժանմունք տանելիս քաշքշել են, […]