Տեղեկանք «Արտակարգ դրության ազդեցությունը աշխատանքային և սոցիալական իրավունքների վրա և դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները»

Սույն տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբաններ Նինա Հակոբյանի և Անահիտ Մկրտչյանի կողմից:
ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում առաջացել են աշխատանքային և քաղաքացիաիրավական այլ իրավահարաբերություններից ծագող խնդիրներ` հատկապես արտակարգ դրությամբ պայմանավորված անհաղթահարելի ուժի առնչությամբ:
Փաստաթուղթն ուղղված է արտակարգ դրության պայմաններում աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերելի օրենսդրական խնդիրների, ՀՀ Կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ծրագրերի, տարբեր երկրների փորձի ուսումնասիրությանը:
Փաստաթղթի շրջանակներում անդրադարձ է կատարվել արտակարգ դրության պայմաններում.
• Աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված հետևյալ հարցերին.
• ՀՀ աշխատանքային օրենսգրքում 29.04.2020թ. ԱԺ-ի կողմից ընդունված օրենքով կատարված փոփոխություններին
• Քաղաքացիաիրավական պարտավորությունների կատարմանև դրանց կատարման անհնարինության հետ կապված խնդիրներին:
2020թ․ դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Ս․ Հովակիմյանի)
2019թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է մշտադիտարկողի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2019թ. ապրիլ և մայիս