ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Բելառուսում կեղծված ընտրությունների և հետընտրական բռնությունների վերաբերյալ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորապես մտահոգված է Բելառուսի նախագահական կեղծված ընտրություններով և հետընտրական զարգացումներով, որոնք ուղեկցվում են բռնություններով: Մենք դատապարտում ենք 2020թ․ օգոստոսի 9-ից իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական միջոցների օգտագործումը և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումները:   Նախագահական ընտրություններն անցկացվել են թեկնածուների համար անհավասար պայմաններում: Անցած մի […]

Համերաշխություն Բելառուսին՝ Հայաստանի քաղաքացիական հասարակությունից. համատեղ հայտարարություն

Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, վստահ ենք, որ Բելառուսի քաղաքացիները պետք է կարողանան ազատորեն իրացնել իրենց իրավունքները․ Մենք դատապարտում ենք քաղաքական ընդդիմադիրների և նրանց աջակիցների նկատմամբ նախընտրական հետապնդումները, վաղ քվեարկության ընթացքում և ընտրությունների օրը դիտորդների կողմից արձանագրված խախտումները, այդ թվում՝ դիտորդների կամայական ազատազրկումը և նրանց աշխատանքի խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, հետընտրական ձերբակալությունները, ինչպես նաև […]

ԻՊԱՍ-ը բողոքարկել է ԲԴԽ մրցութային հանձնաժողովի որոշումը կազմակերպության ներկայացուցչի թեկնածությունը Ընդհանուր ժողով ներկայացնելը մերժելու որոշման վերաբերյալ

2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին: Կազմակերպությունը, ունենալով երկարամյա փորձ և մասնագիտացված լինելով դատաիրավական ոլորտի մոնիթորինգի, դատական համակարգի գնահատման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման ծրագրերում, մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել մրցույթային հանձնաժողովին՝ առաջադրելով […]

Հասմիկ Հարությունյանը ընտրվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում՝ որպես դատավոր չհանդիսացող անդամ

2020 թ. հուլիսի 31-ին կայացել է Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում քվեարկության արդյունքում ընտրվել են Սահմանադրական դատարանի դատավոր անդամ, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորվել են Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովների կազմը: Ուրախ ենք տեղեկացնել, որ քվեարկության արդյունքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ […]

Համագործակցության հայտարարություն: Հետազոտող-իրավաբան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է համագործակցության հետազոտական գործունեության փորձ ունեցող մասնագետի, ով կմիանա ԻՊԱՍ թիմին հետազոտական աշխատանքներին աջակցելու համար: Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների և քրեական արդարադատության ոլորտների խնդիրների ու կարիքների վերաբերյալ, […]

Հայտարարություն Սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ

2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի,  հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, ժողովրդավար, ազատ և արդար էին: Ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանությունը […]

Տեղեկանք «Արտակարգ դրության ազդեցությունը աշխատանքային և սոցիալական իրավունքների վրա և դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները»

Սույն տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ  իրավաբաններ Նինա Հակոբյանի և Անահիտ Մկրտչյանի կողմից: ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում առաջացել են աշխատանքային և քաղաքացիաիրավական այլ իրավահարաբերություններից ծագող խնդիրներ` հատկապես արտակարգ դրությամբ պայմանավորված անհաղթահարելի ուժի առնչությամբ: Փաստաթուղթն  ուղղված է արտակարգ դրության պայմաններում աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերելի օրենսդրական խնդիրների, […]

Անցումային արդարադատության համակարգի հրատապ ներդրման անհրաժեշտության մասին

ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյանի տան խուզարկությունը, հետագա հարցաքննությունը և Գ.Ծառուկյանի հետ կապակցվող մի քանի քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը ողջ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեցին Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին և իշխանությունների գործելաոճին: 2018թ․ հեղափոխությունից առաջ և հետո մարդու իրավունքների պաշտպանները, հետաքննող լրագրողները, գործարարները շարունակաբար բարձրաձայնել են […]

ՀՀ վարչական դատարանում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դեմ գործերի մշտադիտարկում

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից «Ժողովրդավարության Զարգացման Ազգային հիմնադրամի աջակցությամբ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում իրականացվել է ՀՀ վարչական դատարանում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացված հայցադիմումների դատական քննության մշտադիտարկում: Մշտադիտարկման նպատակն է դատական կարգով բողոքարկման ենթարկված գործերի դիտարկմամբ ուսումնասիրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գործունեության […]

Դատավարություններ ուղղված բանկերի կողմից դրսևորած խտրականության բացառմանը

2019 թ. դեկտեմբերին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները ՝ 4 անձանց անունից հայցադիմումներ են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի  ՝ նրանց նկատմամբ դրսևորված խտրականության փաստի ճանաչման և պատճառված բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: Հայցվորները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, ովքեր դիմել են «Ամերիաբանկ ՓԲԸ», […]

ԵԽ Նախարարների կոմիտեի որոշումը «Մ. Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով

2020թ, հունիս 4-ին ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով որոշումը։ 2020թ. մայիսի 6-ին  հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։ Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության […]

Նկատառումներ եվ առաջարկներ «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի եվ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ

2020թ. մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի վերաբերյալ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Արդարադատության խմբի կողմից պատրաստվել է առաջարկների ու նկատառումների փաթեթ, որոնք վերաբերում են փաստահավաք հանձնաժողովի հիմնական գործառույթներին և իրավասություններին, հանձնաժողովի անդամ առաջադրելու կարգին և օրենքի նոր նախագծի մի շարք այլ կետերին: Փաստաթուղթը պատրաստվել է […]